...

Լավ էլ պայքարում են

Լավ էլ պայքարում են

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի կինը՝ Հեղինե Հովհաննիսյանը, ազատվել է Արաբկիր համայնքի մանկապարտեզներից մեկի տնօրենի պաշտոնից: «Իմ առջև, առանց որևէ օբյեկտիվ պատճառի, օրինական հիմքի, ամենայն հավանականությամբ ամուսնուս անձով պայմանավորված, խնդիր է դրվել սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, ինչին համաձայնել եմ, քանի որ խորը գիտակցում ունեմ երկրում տիրող մթնոլորտի, ստեղծված իրավիճակի մասին: Ինքս այլևս ցանկություն չունեմ այս իշխանության հետ աշխատելու, որի համար էլ չեմ դիմում դատական պաշտպանության: Այս ամենով պայմանավորված՝ ԱԱԾ-ից ազատվելու դիմում է ներկայացրել նաև որդիս»,- Mediahub.am-ի հետ զրույցում ասել է Հեղինե Հովհաննիսյանը:

«ՉԻ». Պետք է խոստովանել, որ իշխանություններն այս հարցում թերացել են: Լավ չեն աշխատում: Որքան գիտենք, Միքայել Համբարձումյանը մի հատ բաջանաղ էլ ունի, երկու հատ հորքուրի տղա, երեք մորքուրի աղջիկ, չորս հորեղբոր տղա ու աղջիկ:

Ու էդ բոլորը աշխատում են: Ո՞նց: Էս ո՞ր թիվն է, ո՞վ է տեսել, որ մարդը քննադատի իշխանություններին, ու այդքան ազգական, բարեկամ դրանից հետո աշխատանք ունենա: Հաշվեք, որ իշխանությունների հաշվին են ապրում:

Հ.Գ. Մեր հավաստի աղբյուրներն ասում են, որ էս ԱԱԾ նախկին պետը մի հատ հարևան ունի, ամեն օր նրան ջերմ բարևում է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   711 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ