...

Լայքերով ձեզ հավասարը չկա

Լայքերով ձեզ հավասարը չկա

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատությանը, ասել է. «Թող քաղաքացիները դատեն՝ մեր կողմից ՀԱՊԿ-ին քննադատությունն ի շահ Հայաստանի՞ է, թե՞ ոչ, թող քաղաքացիները դատեն՝ վերջին շրջանի ընդդիմադիրների խոսույթը, գործողությունները, պահելաձևը, գաղափարախոսությունը, փիլիսոփայությունն ի շահ Հայաստանի՞ են, թե՞ ոչ»:

ՉԻ.- Այսինքն, այս իշխանությունները ՀԱՊԿ-ի, և ընդհանրապես՝ արտաքին-դիվանագիտական ասպարեզում իրենց գործողությունների համար հիմք են բերում քաղաքացիների լայքերը: 

Հա, մի հատ ֆեյսբուքյան հարցում կազմակերպեք, թե արդյո՞ք քաղաքացիները հավանում են ձեր քայլերը, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի դեպքում: Եթե քաղաքացիները սրտիկում են, ուրեմն՝ կայֆոտ քաղաքականություն եք իրականացնում, եթե պարզապես լայքում են, ոչինչ, ուտվում է:

Սրանք այդպես էլ չհասկացան, որ իրենց քաղաքականությունը գնահատվում է արդյունքներով, ոչ թե՝ քաղաքացիների դատելով, չդատելով: Հասարակ քաղաքացին չգիտի և պարտավոր չէ իմանալ, թե աշխարհաքաղաքական ինչ զարգացումներ են ընթանում, ինքը դրանց հիման վրա որոշումներ կայացնող չէ: Որ այդ քաղաքացու սիրտը հովացնում եք ձեր արկածախնդիր որոշումներով, դրանից Հայաստանի ու Արցախի գլխին առկա վտանգները վերանում ե՞ն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   863 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ