...

Լծակներ օգտագործելով՝ չասածն էլ է անում

Լծակներ օգտագործելով՝ չասածն էլ է անում

Երևանի քաղաքապետի թեկնածուների՝ երկնքից աստղեր իջեցնելու խոստումների տարափը ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը համալրում է ՔՊ-ականի իր «պրագմատիզմ»-ով։ Նա քարոզարշավի է մասնակցում քաղաքապետարանի պաշտոնյաների ամբողջ կազմով՝ սկսած թաղապետերից ընդհուպ քաղաքապետի տեղակալներ, և նույնիսկ՝ ԱԺ պատգամավորներ: Հատկանշական է, որ Ավինյանի քարոզարշավներին մասնակցում են նաև բոլոր ժամանակների ընտրական տասովչիկները՝ համատիրությունների աշխատակիցներ, որոնք նախկինում էլ ՀՀԿ-ի համար էին ձայներ ապահովում: 

Բայց սա Ավինյանի քարոզարշավին մասնակցողների ամբողջ կազմը չէ: Օրինակ՝ Աջափնյակ համայնքում դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները աշխատակիցներին հրահանգել են մասնակցել բնակիչների հետ Ավինյանի բոլոր հանդիպումներին, իսկ Հանրապետական հիվանդանոցի հարակից՝ «Բուենոս Այրեսի» անվան այգում ՔՊ-ի կազմակերպած համերգի ժամանակ տնօրենները մեկ առ մեկ հաշվել են աշխատակիցներին հանդիպմանը բացակայողների հետ հետագայում հաշիվներ պարզելու համար:

Ավինյանն այդ ընթացքում էլ «պարապ» չի մնացել. օգտագործելով քաղաքապետարանի և թաղապետարաններում ունեցած իր լծակները՝ հրահանգել է փոխել նախորդ տարի 16-րդ թաղամասի երկրորդ շղթայի այգում տեղադրված նստարանները: ՉԻ-ն անդրադարձել էր 16-րդ թաղամասում իրականացված այս նախագծին, անճաշակ ձևավորված խաղահրապարակներին, նստարաններին, ընդգծել, որ այս ծրագիրը եղել է ինչ-որ մեկի քմահաճույքը և ըստ էության՝ սպասարկել որոշակի փողերի լվացման: Սակայն, կրկնում ենք՝ սա հարցի մի կողմն է. հիմա արդեն Ավինյանի հրահանգով բետոնե հիմքից քանդվում են հին նստարանները և «Աջափնյակ» մակագրությամբ նոր նստարաններ տեղադրվում: Մարդը ցույց է տալիս, որ գործ է անում իր կարգախոսի համաձայն՝ ասեք, կանենք: Թե ով է ասել, որ նման բան անի ու ինչ ֆինանսներով, գիտի միայն ինքը ու իր ՔՊ-ական թիմակիցները: Իսկ թե որքան ասված ու չասված գործեր են մնում ու կմնան մինչև հաջորդ ընտրություններ, մայրաքաղաքի բնակիչները դառը փորձով են համոզվել։ 

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   447 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ