...

Լիքը «իյա՜, իրո՞ք»-ներ աշխարհի տարբեր անկյուններից

Լիքը «իյա՜, իրո՞ք»-ներ աշխարհի տարբեր անկյուններից

Ֆեյսբուքի հայկական սիգմենտը մեծ ոգևորությամբ տարածում է Իրանի խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը, որում կա նաև հետևյալ ուղերձը. «Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, և մենք օտարների գործողություններին պատասխանելիս չենք հապաղելու։ Միաժամանակ չենք հանդուրժելու, որ որևէ երկրի տարածք սիոնիստական ռեժիմի գործունեությանը ծառայի»։

«ՉԻ». Կարելի է պատկերացնել, թե որքան «իյա՜, իրոք»-ներ են հնչել ԱՄՆ-ում, Պակիստանում, Իրաքում, Աֆղանստանում, Իսրայելում, Թուրքիայում և Ադրբեջանում:

20 տարի մեկ այլ երկիր օկուպացրել էր հարևան Աֆղանստանը. ի՞նչ արեց Իրանը:

18 տարի է, ինչ ըստ էության չկա հարևան Իրաքը. ով չի ալարում, մտնում, դուրս է գալիս այդ երկիր:

Իսրայելը Ադրբեջանում այնպիսի գործունեություն է ծավալում, որ Իրանը չի կարողանում ծավալել իր երկրի հյուսիսում:

Հիմա որոշ հայեր ոգևորվել են, թե Իրանը հզոր պետություն է, կպաշտպանի թե՛ իրեն, թե՛ մեզ: 25 միլիոն ադրբեջանցիների ներկայությունը այդ երկրի հյուսիսում ստիպում է Իրանին, որ մի լավ մտածի, նոր դեմարշներ անի թուրքական պետությունների նկատմամբ: 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանը ստիպված եղավ փակել իր ճանապարհը դեպի Հայաստան, որպեսզի չնյարդայնացնի իր երկրի 25 միլիոն քաղաքացիներին:

Իրանը դաշնակից է, սակայն պետք չէ շատ ոգևորվել նրա ռազմաքաղաքական ներուժով: Այն այնպիսին չէ, ինչպիսին սիրում են մեզ պատմել հայաստանցի իրանագետները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4803 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ