...

Մեբելի գործ կա

Մեբելի գործ կա

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է. «ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել, որի մասին միակ բաց տեղեկությունն այն է, որ «Արգավանդ կահույքի» տնօրենն է։ Արդյոք չե՞ք համարում, որ կարևորագույն պաշտոնը հեղինակազրկվել է անցնող տարիներին»:

«ՉԻ». Բայց ինչ չուզող մարդ դուրս եկավ այս Գեղամ Մանուկյանը: Բա ո՞ւմ պիտի Ալեն Սիմոնյանը նշանակեր ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար: Էսօր-էգուց խորհրդարանում մեբել փոխելու խնդիր է առաջանալու, դիվաններ կան, որոնք արդեն մի քիչ մաշվել են, բա կահույքից հասկացող մարդ չլինի՞, որը պրոֆեսիոնալ և հմուտ կերպով կլուծի այդ հարցերը: Ինչ կահույք ընտրել, ոնց դրանք դասավորել, դիզայն է, բան է: Կտեսնեք՝ Վահան Նարիբեկյանը հոյակապ կկատարի իր առջև դրված խնդիրները:

Այ, օրինակ, եթե խորհրդարանի պատուհանները փոխելու պահ լիներ, ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակվեր «Եվրոպատուհաններ» ՍՊԸ-ի տնօրենը:

Իսկ եթե, ներողություն արտահայտության համար, ունիտազները անդուր վիճակում լինեին, ապա «Կերամա-Մարացցի» վաճառքի կենտրոնի տնօրենը նաղդ կար ու կար: 

Այնպես որ, իզուր է Գեղամ Մանուկյանը քննադատում իշխանությունների կադրային քաղաքականությունը: Կահույքը հանաք բան չէ: Շատ «տոչեչնի» նշանակում է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   985 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ