...

Հին ձևով, նոր Սաշիկով

Հին ձևով, նոր Սաշիկով

2014թ․ հիմնադրված «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն 2018 թվականի իշխանափոխությունից հետո է սկսել ակտիվորեն մասնակցել և հաղթել պետական գնումների մրցույթներում։ Իշխանափոխությունից հետո «Արգավանդ կահույքի» և պետական տարբեր մարմինների միջև կնքված պայմանագրերի թիվը մոտ 180 է, իսկ դրանց ընդհանուր արժեքը՝ գրեթե 300 միլիոն դրամ։ Ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին։ Նա Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Ալեն Սիմոնյանի 2021թ․ օգոստոսի 3-ի կարգադրությամբ նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար։ 2021-ի օգոստոսի 12-ին «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը Վահան Նարիբեկյանը փոխանցել է իր եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին, սակայն շարունակում է հանդիսանալ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը․ տեղեկացնում է «Հետքը»՝ հետաքրքիր մանրամասներ ներկայացնելով ընկերության կողմից իրականացված գործարքներից։

Նոր էլիտա, նոր ախորժակ, նոր կոռուպցիոն սխեմաներ։ Նախկինները գոնե ձևականորեն մրցույթները բաց էին կազմակերպում՝ բոլորի համար, իհարկե վերջում միշտ իրենց մարդն էր շահում։ Այսինքն՝ «ատկատ» տվողը։ Սրանք ավելի հեռուն են գնացել։ Կոնկրետ «մեկ անձ» ընթացակարգով են «աշխատում», այսինքն՝ մրցույթ էլ չեն հայտարարում։ Փաստորեն իշխանությունն անշեղորեն իրագործում է «․․․և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը։ Իսկ այդ մեկ մարդը ոչ քաղաքացին է, ոչ մրցակցային պայմաններում առավելություն ստացած տնտեսվարողը, ոչ պրոֆեսիոնալը։ Այդ մեկ մարդը իշխանամերձ մարդն է, կուսակցության անդամատոմս ունեցող մարդն է, այն մարդն է, որը հեշտությամբ յուրացնում է 2+2=5 կանոնը։ Եվ չգիտես ինչու տարօրինակ զուգադիպությամբ այդ մարդկանց կողքին մշտապես որպես բուն բացահայտիչ հաջորդում է Ալեն Սիմոնյանի անունը։ Մի ժամանակ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկն էր այդ կարգավիճակում։ Վերջը տեսա՞ք՝ ինչ եղավ։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1890 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ