Մեծ հանցագործությունների համար լրջություն է պետք
«ՀՀԿ-ն ապացուցել է, որ լուրջ կառույց է». Էդուարդ Շարմազանով:
«ՉԻ». Հետաքրքիր է՝ որտե՞ղ է Շարմազանովը կարդացել կամ լսել, թե ՀՀԿ-ն անլուրջ կառույց է: Օրինակ՝ մենք երբևիցե չենք հանդիպել նման տեսակետի: Տարբեր բաներ ենք լսել՝ գողեր, ավազակներ, կոռուպցիոներներ, բայց չենք լսել, որ ասեն՝ անլուրջ են:
Հանրությունը Հանրապետական կուսակցությանը մեղադրում է լրջագույն հանցագործությունների մեջ, օրինակ՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ հասարակությանը մոլորեցնելու, ընտրությունները կեղծելու և ցուցարարներին գնդակահարելու, բանակը չսպառազինելու և այն թալանելու, և այլն: Բոլոր վերը նշված հանցագործությունները նախապատրաստելու և իրականացնելու համար չափազանց մեծ լրջություն է անհրաժեշտ: Եթե լուրջ չլինեին, այդ ամենը չէին իրականացնի և հիմա էլ ազատություն չէին վայելի:
Իսկ եթե լուրջ ասելով՝ Շարմազանովը նկատի ունի այն հանգամանքը, որ իշխանությունից զրկվելուց հետո չվերացան քաղաքական քարտեզից, ապա դա տեղի ունեցավ երկու պատճառով:
Առաջին. գործող իշխանությունը չցանկացավ իրեն զրկել այնպիսի հաճույքից, ինչպիսին վարկաբեկված ընդդիմություն ունենալու առավելությունն է:
Երկրորդ. լրիվ բնական է շատ հանցագործների՝ խմբավորումը չլքելը: Ի վերջո, «պախանը» ձերբակալված չէ, դեռ մեծ ռեսուրսներ ունի իրավապահ համակարգում և կարող է էական օգնություն ցուցաբերել գողոնը պահելու առումով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: