...

Մեղավորները ունեն հստակ անուններ

Մեղավորները ունեն հստակ անուններ

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նպատակը՝ կապիտուլյացիա բերած ռեժիմի հեռացումը պետք է լինի և վերջ, այլ ոչ թե մեղավորների փնտրտուքը, թե ինչո՞ւ իշխանափոխություն տեղի չունեցավ և ո՞վ էր դրանում «մեղավոր»։

Բոլորս ենք մեղավոր, բոլորս…

Ինչպես բոլոր քաղաքական դերակատարներն ունեին իրենց «մեղքի բաժինը», երբ 2018-ին «իշխանափոխություն օպերացիան» էր իրականացվում»։

«ՉԻ». Շարմազանովը մասնագիտությամբ պատմաբան է և թերևս կիմանա, թե ինչ էին ասում հետնապոլեոնական Բուրբոնների մասին՝ «նրանք ոչինչ չսովորեցին և ոչինչ չմոռացան»:

Մեղք ունենալ չեն կարող այն ուժերը, որոնք իսկապես կոնսոլիդացիայի կոչ էին անում, այն ուժերը, որոնք իսկապես ցանկանում էին մի կողմ դնել ժամանակին ունեցած սկզբունքային տարաձայնությունները, քաղաքական հալածանքները և գողացված հաղթանակների իրողությունը: Մեղքի մեծ բաժին ունի մեկը, որին Շարմազանովը անվանում է ՀՀ երկրորդ նախագահ և մեղքի մի քիչ ավելի փոքր մաս ունի մեկը, որին Շարմազանովը համարում է իր քաղաքական հայրը:

Հակառակ հաջորդականությամբ վերոհիշյալ երկուսն էլ մեղավոր են Փաշինյանին իշխանության բերելու հարցում:

Անգամ Շարմազանովը կհամաձայնվի, որ այդ երկուսը չեն կարող «բոլոր» համարվել:

Չի կարելի մեղադրել բոլոր քաղաքական ուժերին և հանրությանը մի բանի համար, որը հստակ մեղավորներ ունի և անգամ հեռավոր գյուղերում գիտեն այդ մեղավորների անունները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   763 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ