...

Մեր ձայնը տանք իշխանություններին

Մեր ձայնը տանք իշխանություններին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ասել է. «Հեղափոխությունից հետո բոլոր դատարանները պետք է լուծարեինք»:

«ՉԻ». Ընդհանրապես, այս իշխանություններին պետք է ձայն տալ ոչ թե նախընտրական, այլ հետընտրական խոստումների համար: Դա իրենց մոտ ավելի լավ է ստացվում: Այդ դեպքում առնվազն մի 80 տոկոս կստանային:

Օրինակ՝ առաջիկա ընտրություններում «Իմ քայլը» պետք է հանդես գա հետևյալ հետընտրական խոստումներով.

1.    Պետք է Ադրբեջանի հետ բանակցություններ վարեինք ու հասնեինք խաղաղության:
2.    Պետք է մարտի 1-ի գործը բացահայտեինք և մեղավորներին պատժեինք:
3.    Պետք է Սահմանադրական դատարանը բարեփոխեինք:
4.    Պետք է Սահմանադրությունը փոխեինք:
5.    Պետք է վերադառնայինք կիսանախագահական համակարգի:
6.    Պետք է ապահովեինք Արցախի անվտանգությունը:
7.    Պետք է դատական համակարգի և դատավորների վեթինգ անցկացնեինք:
8.    Պետք է գրագետ կադրերով համալրեինք պետական կառավարման համակարգը:
9.    Պետք է նախկին կոռուպցիոներներին պատասխանատվության ենթարկեինք:
10.    Պետք է ընտրական օրենսգիրքը փոխեինք ու հրաժարվեինք ռեյտինգային համակարգից:
11.    Պետք էր հենց սկզբից խելքով մտածել:

Այսքանը բավարար է: Հրաշալի հետընտրական խոստումներ են. միահամուռ մեր ձայնը տանք իշխանություններին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   690 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ