Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել.
«Խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածծնդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ, հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և ըստ այդ լուրերի տրամաբանության՝ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»:
«ՉԻ». Հետաքրքիր մարդ է պարոն Բալասանյանը: Հայտարարություն տարածում ես, որ ի՞նչ անես: Դրանից ի՞նչ է փոխվելու:
Եթե իսկապես սուտ է, եթե իսկապես ցանկություն ունես, որ ապատեղեկատվություն չտարածվի, և հասարակությունը չապրի սարսափի մթնոլորտում, զանգահարիր Քոչարյանին և փեսա Միշիկին: Խնդրիր, որ այլ մեթոդներով պայքարեն Հայաստանի իշխանությունների դեմ և պայքարի միջոց չդարձնեն արցախցիներին տեղեկատվական ահաբեկչության ենթարկելը:
Ոչ թե որոշ լրատվամիջոցներում, այլ կոնկրետ Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումն է այն մասին, որ առաջիկայում կլուծարվի Արցախի պաշտպանության բանակը:
Եվ ճիշտ կլինի, եթե քո մշտական խրոխտ կեցվածքով դիմես Մինասյանին: Մոտավորապես այսպես. ա՛յ տղա, գնացել, թաքնվել ես օտար երկրներում, բա՛վ է օդ տատանես, եթե իսկապես այդքան մտահոգված ես Արցախի ճակատագրով, հետ արի և մի բանով նեցուկ կանգնիր արցախահայությանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: