...

Մի ամիս հետո. հաստատ, երևի, միգուցե, համարյա

Մի ամիս հետո. հաստատ, երևի, միգուցե, համարյա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր հայտարարել  է. «Գերիների վերադարձի գործընթացը մեկ ամսվա ընթացքում հիմնականում ավարտին կհասցվի»:

«ՉԻ».  Ընդամենը երեկ ԵԽԽՎ-ն մերժել է Հայաստանի պատվիրակության առաջարկը՝ Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցը մտցնել նստաշրջանի օրակարգ: Իսկ մերժել են, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը առարկել էր, որ նման քննարկումը ընդունելի չէ:

Ու մեզ մոտ հարց է առաջանում. ԵԽԽՎ-ում նման ձախողումից հետո ո՞րն է Հովիկ Աղազարյանի լավատեսության հիմքը: Չնայած, հենց իր իսկ խոսքում հոռետեսության հիմք կա: Չի ասում՝ ավարտին կհասցվի, այլ ասում է՝ հիմնականում ավարտին կհասցվի: Այսինքն, բոլոր դեպքերում չի ավարտվի, և մենք նույնիսկ մեկ ամիս հետո դեռ ռազմագերիներ ենք ունենալու Ադրբեջանում: Այնպես որ, հույս համարյա չունենք: 

Ընդհանրապես, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների կոմպետենտության հարցը մեզ խիստ մտահոգում է: Նայում ենք կազմը, ստուգում, թե միջազգային կառույցների հետ աշխատելու, դիվանագիտական և քաղաքագիտական գործունեության ինչ փորձ ունեն, ճիշտն ասած, շատ տխուր պատկեր է ստացվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   734 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ