...

Մի անարգեք Եռագույնը, օրիգինալ չի

Մի անարգեք Եռագույնը, օրիգինալ չի

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է եռագույն դրոշի լուսանկարը, որի վրա գրված է. «ДениколиZация»:

«ՉԻ». Մի կողմից` սա, իհարկե, օրիգինալ է: Չնայած՝ այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունը սրանով ակնկալում է ստանալ Կրեմլի «դաբռոյի» հերթական խմբաքանակը: Իսկ եթե ընդդիմությունը որոշել է սրանով կրկնօրինակել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվող սիմվոլները, ապա օրիգինալ ու կրեատիվ չէ:

Բողոքի ակցիաների ժամանակ հազար ու մի տեխնոլոգիա կա, որ կարելի է արդյունավետ կիրառել, առայժմ ավելի խելոք բան չեն հնարում, քան անվադողեր այրելն ու Z տառը օգտագործելը:

Ու շատ լավ իմանալով, թե այսօր Z-ը ինչ ընկալում ունի աշխարհի մի մասի մոտ: Ինչքան էլ հետո ասես, որ սա ընդամենը տեղական նշանակության համար է, վաղն էլ հավերժության սիմվոլը կարող եք օգտագործել՝ նույն հիմնավորմամբ: Հետո՞:

Եթե ընդդիմությունը Հայաստանի ու իր ապագան բացառապես Ռուսաստանի հետ է կապում, հարց չկա, Z էլ օգտագործեք, Կռիմ նաշ-վաշ էլ ասեք: Բայց եթե Հայաստանը պետք է շարունակի մնալ պետություն, ապա բոլորի հետ պետք է պահպանենք նորմալ հարաբերություններ: Իսկ Z-ով դա հնարավոր չի:

Հ.Գ. Արդեն ջնջել է:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1372 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ