...

Մի օր Գեղամ Մանուկյանի նյարդերը տեղի են տալու

Մի օր Գեղամ Մանուկյանի նյարդերը տեղի են տալու

Ինչպես և կանխատեսել էինք՝ Ռոբերտ Քոչարյանը չանսաց Գեղամ Մանուկյանի կոչին ու նախօրեին հնչեցրած սեփական խոստմանը և երեկ չհայտնվեց Դիմադրության շարժման առաջին շարքերում:

Քանի՞ հազար մարդ պետք է փողոց դուրս գա, որ Ռոբերտ Քոչարյանը հարկ համարի առաջնորդել նրանց: Եթե մի քանի տասնյակ հազար մարդ դուրս գա փողոց, էլ իրենց ինչի՞ն է պետք Քոչարյանը:

Եթե «Հայաստան» դաշինքի առաջնորդը գոնե մի փոքր անկեղծ է իր աջակիցների հետ, երեկ առաջինը պետք է հայտնվեր կառավարության դիմաց: Դա գուցե հոգեբանական ազդեցություն ունենար մնացած աջակիցների վրա, և Գեղամ Մանուկյանը 100 հոգով չփորձեր գրոհել կառավարության շենքը:

Բայց Քոչարյանը նախընտրեց մնալ տանը և պոպկորնը ձեռքին հետևել, թե ինչ է անում Գեղամ Մանուկյանը: Մի տարի առաջ այդ վտիտ ուսերին թողեցիք հայրենիքի փրկության գործը. ինչով ավարտվեց՝ հայտնի է: Թերևս դասեր չեն քաղել և հիմա էլ Դիմադրության շարժումն են որոշել թողնել խեղճ Մանուկյանի հույսին:

Գնայիր կանգնեիր Մանուկյանի կողքին, գուցե թիկնազորդ չթողներ, որ հարձակվեն այդ խիզախ դաշնակցականի վրա: Մի գեղեցիկ օր Մանուկյանի նյարդերը տեղի են տալու և դաշնակցական երգը երգելուց հետո ավելացնելու է՝ հերիք եղավ, բոլ եղավ, մենակով չեմ պայքարելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1254 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ