ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը փաստաբան Լուսինե Հակոբյանի վերաբերյալ գրել է. «Վերջին երկու տարիներին հեռուստաէկրաններից չիջնող, Իրավունքի Եվրոպա անունով կազմակերպություն ղեկավարող, ընտանեկան բյուջեն էլ արդեն երկու տարուց ավել Մարտի 1-ի հաշվին համալրող սույն տիկինը որոշել է ադրբեջանցիների հետ «փոխանակումներ» անել։ Եվ նա մեր երկրի ապագա Սահմանադրության ոչ պաշտոնական մշակողներից է»։
«ՉԻ». Գեղամ Մանուկյանը այսպիսով արձագանքել է Լուսինե Հակոբյանի մի գրառմանը, որտեղ վերջինս անդրադառնալով 13 կուսակցությունների հայտարարությանը, ասել էր. «Իսկ չի լինի՞, էն տասներեք կուսակցությունների պատկերացրած շտաբի ապագա անդամներին մարդասիրական հրադադարի շրջանակներում արտահանձնենք, պրծնենք սրանց դարդից»:
Պետք է անկեղծ լինենք. Լուսինե Հակոբյանի՝ նման ոճով գրառումը բնավ ողջունելի չէ: Որքան էլ 13 կուսակցությունների նախաձեռնությունը քննադատելի լինի, պետք է զերծ մնալ նման կարգի արձագանքներից, առավել ևս՝ սրա մեջ հոլովել ադրբեջանցիների անունը:
Բայց մեզ համար պարզվեց նաև, որ ՀՅԴ ներկայացուցիչը հավեսով հաշվում է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբանների փողերը: Մենք Գեղամ Մանուկյանին խորհուրդ կտայինք նույն ջանասիրությամբ հաշվել իրենց կնքահոր՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բյուջեն վերջին երկու տարում: Հաստատ չի անի. որովհետև կպարզվի, որ Քոչարյանի փաստաբաններն այնքան գումար են պլոկում իրենց «կլիենտից», որ դրանով հնարավոր կլիներ օրինակ առնվազն մի քանի նորմալ տանկ գնել:
Այսինքն, այն միլիոնները, որոնք Քոչարյանի փաստաբաններն են աշխատում, Գեղամ Մանուկյանի աչքին երբևիցե չեն երևացել, իսկ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբանների գումարները ահավոր ազդել են վրան:
Գեղամ Մանուկյանը լավ կաներ, մի հատ իրար կողքի դներ ու համեմատեր, թե Մարտի 1-ի հաշվին ով և որքան գումար է աշխատել: