...

Հույժ կարևոր զարգացումներ մարտի 1-ի դատավարությունում

Հույժ կարևոր զարգացումներ մարտի 1-ի դատավարությունում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել է Սահմանադրական դատարան՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո միայն հնարավոր կլինի դատավարական լեգիտիմ դիրքորոշում ձևավորել սույն քրեական գործով ամբաստանյալների քրեական հետապնդման հետագա ճակատագրի հարցում: 

«ՉԻ». Մարտի 1-ի դատավարությունը ժանգոտ տառերով է գրվելու հայոց պատմության մեջ: Այս տեմպերով գնա, «Սանտա-Բարբարան» սրա համեմատ կարելի է կարճամետրաժ ֆիլմ համարել:

Հիմա էլ Սահմանադրական դատարանը պետք է վարույթ ընդունի գլխավոր դատախազի դիմումը, առաջիկա մի քանի ամսում որոշում կայացնի, ընդ որում՝ մի այնպիսի օր է կայացնելու, որ ասեն՝ սաղ Լևոնն ա մեղավոր, այդ որոշումն ուղարկեն դատարան, որից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը դիմում է գրելու Եվրադատարան, որ մի կարծիք էլ նա հայտնի:

Եվրադատարանն էլ իր հերթին դիմելու է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, բայց վերջինս չի կարողանալու որոշում կայացնել, քանի որ Չինաստանը վետո է դնելու, ստիպված դիմումը վերահասցեագրելու են Դալայ-Լամային, որ մի իմաստուն բան ասի, բայց մինչև նրան էլ գտնեն, Քոչարյանի փաստաբաններից մեկը ինքնաբացարկ կհայտնի, նոր փաստաբանն էլ կպահանջի գործի նյութերին ծանոթանալ, ինչի համար դատավոր Աննա Դանիբեկյանը կդիմի Բարձրագույն Դատական Խորհուրդ, վերջինս էլ քվորում չունենալու պատճառով նիստը կհետաձգի մինչև 2050 թվական, իսկ այդ ժամանակ էլ Հայաստանը ֆուտբոլի աշխարհի չեմպիոն կդառնա, դատավարության բոլորը խմած կգան, ու նիստը նորից կհետաձգվի: Տենց..


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1296 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ