...

Մի քիչ էլ դուք վախեցեք

Մի քիչ էլ դուք վախեցեք

Պատասխանելով հարցին, թե ինչու են իշխանությունները մտել Քաջարանի կոմբինատ՝ նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանը ասել է. «Փորձում են վախի մթնոլորտ ստեղծել»:

«ՉԻ». Միգուցե: Չենք վիճում: Բայց եթե անգամ այդպես է, ոչինչ, մի քիչ դիմացեք:

Տասնամյակներ շարունակ դուք եք ահաբեկել Քաջարանի, Կապանի և ամբողջ Սյունիքի ժողովրդին, թող մի քիչ էլ ձեզ ահաբեկեն, որ մտնեք այդ մարդկանց կաշվի մեջ ու հասկանաք, թե ինչ եք արել տարիներ շարունակ:

Էժան աշխատուժը օգտագործել եք, բայց երբեք չեք թողել, որ գործարանի ժողովուրդը բարձրաձայնի իր իրավունքների մասին: Մեծ գործարան է, մի օր գործադուլ չի եղել: Մի օր քաջարանցիները փողոց դուրս չեն եկել ու պահանջել, որ կոմբինատը գոնե մեկ, միջազգային ստանդարտներին համապատասխան հիվանդանոց կառուցի, որտեղ կբուժվեն գործարանի աշխատակիցների տան անդամները:

Մինչդեռ շարունակել եք գնել հերթական Ռոլս-Ռոյսը և Իսպանիայում հերթական շքեղ առանձնատունը:

Մի հատ նայեք, թե ինչ ահռելի տարբերություն կա գործարանի ղեկավար կազմի և հասարակ բանվորների աշխատավարձների միջև: Տասնապատիկ չէ, հարյուրապատիկ է:

Շատ էիք հպարտանում, թե Քաջարանը Քոչարյանի կողքին է: Չգիտես ինչու հասարակ քաջարանցին դուրս չի գալիս փողոց՝ պաշտպանելու կոմբինատը: Մի պարզ պատճառով, որովհետև տարիներ շարունակ կեղեքել եք նույն քաջարանցուն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1734 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ