...

Ձերը հալը կտեսնեք

Ձերը հալը կտեսնեք

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր նիստ է գումարել և որոշել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել են:

«ՉԻ». Հետո էլ ասում են՝ իշխանությունները զիջող են, թույլ են: Հը, տեսնո՞ւմ եք, թե ինչ անզիջում ու անողոք կերպով են դիմագրավում երկրի առջև ծառացած մարտահրավերներին:

Ամենակարևոր խնդիրն այսօր Իշխան Սաղաթելյանին չեզոքացնելն է, չեզոքացնում են: Վահե Հակոբյանին էլ էս անգամ քացով ձախից ապերկոտ չեն անում, կուլտուրական կերպով զրկում են հանձնաժողովի նախագահի պաշտոնից: 

Ասում են՝ Արմեն Գևորգյանին էլ զրկելու են Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այդ մեկը իզուր: Արմեն Գևորգյանն ինքն իրենով եվրասիական ինտեգրման քայլող խորհրդանիշ է: Իրեն հանգիստ թողեք, Իշխանը հերիք է:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1503 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ