...

Մի քիչ լրջացեք

Մի քիչ լրջացեք

«Նույն զինվորները քվեարկել են մի քանի անգամ՝ տարբեր զորամասերում: Անգամ ունենք տեղեկատվություն, որ Էջմիածնից տարել են Մեղրի՝ քվեարկելու». Վահե Հակոբյան:

«ՉԻ». Տպավորություն է, որ Վահե Հակոբյանը խորհրդակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ, թե ինչ միջոցների կդիմեր, եթե իշխանություն լիներ: Վերջինս փոխանցել է իր նկատառումները, իսկ նորահայտ գործիչը դա ներկայացնում է՝ որպես ընտրությունները կեղծելու վերաբերյալ ապացույց: 

Մի քանի ամիս առաջ ՀՀ զինված ուժերի ամենաբարձրաստիճան 50 սպաներ, այդ թվում՝ երկու տասնյակի հասնող գեներալներ, պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանց 90 տոկոսը այսօր էլ է շարունակում պաշտոնավարել: 

Ի՞նչն է խանգարում զինվորների տեղափոխության, կրկնակի քվեարկության և նրանց մասնակցությամբ այլ ընտրակեղծիքների վերաբերյալ ավելի առարկայական բացահայտումներ ներկայացնելուն: Բանակի ղեկավարության շրջանում այդքան համակիրներ ունեցող ուժը պետք է լուրջ փաստեր ներկայացներ, եթե, իհարկե, դրանք առկա էին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   957 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ