...

Մի քիչ միջազգային լրահոսին հետևեք

Մի քիչ միջազգային լրահոսին հետևեք

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա վերջինս պետք է անհապաղ և գործնականորեն սանձի մեր պետության նկատմամբ անթաքույց տարածքային պահանջներ ունեցող պատերազմական հանցագործի հավակնությունները։

Միջազգային կազմակերպություններն ու ուժային կենտրոնները չպիտի աչք փակեն միջազգային հարաբերություններն ու արդի աշխարհի անվտանգային համակարգերը կազմաքանդող ադրբեջանական գործողությունների վրա»։

«ՉԻ». Ահա, թե ինչ հետևանքներ են լինում, երբ միայն դաշնակցական մամուլ ես կարդում, հետևում միայն այն օգտատերերին, որոնք հայհոյանքներ են շռայլում իշխանությունների հասցեին ու չես հետաքրքրվում, թե ինչ է այսօր կատարվում աշխարհում:

Աշխարհը համակերպվել ու փորձում է շփման եզրեր գտնել թալիբների հետ, իսկ Սաղաթելյանը փիլիսոփայում է ինչ-որ միջազգային իրավունքի ու արդի աշխարհի անվտանգային համակարգերի մասին:

Ընկե՛ր Սաղաթելյան, չկա այլևս միջազգային իրավունք, փախել է, ինչպես ժամանակին փախավ դաշնակցական իշխանությունը: Երբ քիչ թե շատ միջազգային իրավունք կար, ասում էիք, որ դա ձեզ հետաքրքիր չէ, ուժով կպարտադրեք ձեր օրակարգը միջազգային հանրությանը, հիմա, երբ այն վերացել է՝ չգիտես ինչու փորձում եք ապավինել չեղած բանին:

ԱԺ փոխխոսնակի աթոռը վայելելու ու ռեստորան աշխատեցնելու փոխարեն թերևս զենք վերցնեք ու գնաք՝ պաշտպանելու հայրենի Գեղարքունիքը, որպեսզի մի քանի ամիս անց ստիպված չլինեք հայտարարելու, որ ձեր 80-ամյակը, միևնույն է, նախկին սեփական ռեստորանում եք տոնելու: Շուշիում չլինելու, բայց հետո Շուշիի ազատագրման մասին գրառումները դրա վառ օրինակն են:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   774 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ