...

Մինասյան-Սահակյան տանդեմը դիմում է մանր խորամանկության

Մինասյան-Սահակյան տանդեմը դիմում է մանր խորամանկության

Վանեցյանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ձախողման ֆոնին նորից ակտիվացել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ոչ անհայտ Արման Սահակյանը: Հատկապես Վանեցյան-ՀՀ իշխանություններ լարվածությունը նրան հուշել է, որ ինքը կարող է հասնել իր մանկության երազանքին՝ դառնալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Իր երազանքների մասին նա հնարավոր բոլոր միջոցներով տեղեկացնում է Փաշինյանին՝ խոստանալով լինել հլու-հնազանդ մենեջեր: Նա նաև Փաշինյանին հիշեցնում է, որ հանրապետականների ժամանակ քվեարկել է նրա վարչապետ դառնալու օգտին: Նա Փաշինյանին փոխանցում է, որ կտրել է բոլոր կապերը Միքայել Մինասյանի հետ:

Մինչդեռ «ՉԻ» տեղեկություններով` իրականությունը լրիվ այլ է: Սերժ Սարգսյանի փեսայի հետ կապերն ամենևին էլ խզված չեն՝ նախկին դեսպանն ինքն է խորհուրդ տվել հրապարակային իրենից տարանջատվել՝ այդ կարևոր պաշտոնին տիրանալու համար: Մինասյան-Սահակյան տանդեմը որոշել է դիմել մանր խորամանկության՝ Փաշինյանի դաբրոյին արժանանալու համար:

Իսկ պաշտոնը զբաղեցնելուց հետո, իշխանությունը կհասկանա, որ Վանեցյանին Սահակյանով փոխելով, ոչնչի չի հասել: Ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մնալ նախկինների տիրապետության տակ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5568 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ