...

Բա Սերժի վախտ սե՞նց էր

Բա Սերժի վախտ սե՞նց էր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Մինասյանին ՀՀ արդարադատության նախարար նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարար»:

«ՉԻ». Դե, նշանակել, նշանակել են: Մենք արդեն այնքան արտառոց բաներ ենք տեսել, որ սրանով մեզ չես զարմացնի:

Բա այս նշանակման հետ կապված քոմենթները սոցցանցերում. այ, դրանք արժեն, հումորով ազգ ենք: 

Մեկը գրել է. «Այ հիմա Սերժին «արդար» կդատեն»:

Մյուսն էլ. «Բա Սերժի վախտ սե՞նց էր»: 

Սա մեզ հիշեցնում է ամերիկյան «Արյունակցական կապեր» (Blood Tieas) ֆիլմը, որտեղ երկու եղբայրներից մեկը օրինապաշտ ոստիկան է, մյուսն էլ՝ հանցավոր աշխարհի ներկայացուցիչ, նստած-հելած, փախուստի մեջ գտնվող: Սաղ ֆիլմում իրար են տալիս:

Հիմա կարելի է այդ ֆիլմի սիքվելը նկարահանել: Կակ ռազ Գոռ Վարդանյանը սցենար էր ման գալիս՝ իր նոր արկածային, բայեվիկ, դրամատիկ ֆիլմի համար, ասեք, թող զբաղվի:

Հ.Գ. Իշխանական քարոզիչներից մեկը չտեսնված է գրել. «Վստահ եմ՝ այս նշանակումից արդարադատության ոլորտը միանշանակ շահելու է։

Իսկ այն, որ նա Միքայել Մինասյանի եղբայրն է, արդեն ոչ ակտուալ քննադատական թեզ է, քանի որ Մինասյանի փոխնախարար եղած ժամանակ քրեական հետապնդման է ենթարկվել և՛ Միքայել Մինասյանը, և´ նրա հայրը՝ Արա Մինասյանը»: Սարքին Րաֆֆու Սամվելը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1486 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ