Մինչև գետին խոնարհվում ենք իշխանությունների առջև
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն «Ա1+»-ի հետ զրույցում չի ընդունել, որ այս պատերազմում Հայաստանը պարտվեց. «Ախր ես կոնկրետ պարտություն բառի հետ համաձայն չեմ, եթե մենք պարտվել ենք, դա նշանակում է՝ մեր հակառակորդը հաղթել է, ճի՞շտ եմ հասկանում: Եթե հաղթել է, եկեք ձևակերպենք նրանց հաղթանակի մեխանիզմը, իրենք ունեցել են երկու նպատակ՝ մաքսիմում նպատակ՝ հայաթափեն Արցախը, մեկընդմիշտ վերացնեն այդ հարցը և նպատակ մինիմում՝ շրջանների վերադարձ ու Արցախը, որպես հավանական ինքնավարություն ունեցող սուբյեկտ, Ադրբեջանի կազմի մեջ: Արցախը հայաթափվե՞լ է, նման բան չկա»:
«ՉԻ». Բոլորդ էլ գիտեք, տեսնում եք, որ վերջին 2 տարում մենք շատ հաճախ քննադատում էինք ընդդիմությանը և նրա ներկայացուցիչներին: Քննադատում էինք նրանց ապակառուցողական գործունեությունը, պոպուլիստական գործելաճը, տարբեր հարցերում նրանց դիրքորոշումները, մոտեցումները, դիլետանտիզմը:
Այսօր հարթակում գտնվող քաղաքական ուժերին քննադատելու առիթներ նույնպես շատ կան: Բայց իշխանության ներկայացուցիչները պարզապես ժամանակ ու հնարավորություն չեն տալիս, որ նրանց անդրադառնանք:
Երեկ Պետրոս Ղազարյանի հյուրը «Իմ քայլի» Մարիա Կարապետյանն է եղել: Փառք աստծո, չենք դիտել, բայց, դատելով արձագանքներից, Լենա Նազարյանից բեթար է եղել: Բայց Հովիկ Աղազարյանը բոլորին տվեց, անցավ:
Հասկանո՞ւմ եք, իշխանությունները հպարտանում են, որ Արցախում հայ է մնացել: Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիան էլ պարտություն չէ: Լրիվ դաշնակի հոգեբանություն է. 120 տարի իրենց բարոյական հաղթանակներով Հայաստանի տարածքի 10 տոկոսն են հազիվ թողել սերունդներին:
Շատ շնորհակալ ենք ձեզանից, որ Ադրբեջանին չեք պարտվել: Մինչև գետին խոնարհվում եք: Հպարտ ենք ձեզանով: Մեր գոյությունը բացառապես ձեզանով է պայմանավորված:
Հ.Գ. Մենք չհասկացանք, թե Նիկոլը 2016-ին Լավրովի պլանին համաձայնվելը ինչո՞ւ էր համարում դավաճանություն: Հա՜, երևի այդ պլանով նախատեսվում էր Արցախը հայաթափել: Հալալ է ձեզ, որ վիժեցրել եք Լավրովի պլանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: