Քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ մեկնաբանելով Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպումը, ասել է. «Պուտինը Փաշինյանի դեմքին չէր կարողանում նայել. վիրավորված էր հայ ժողովրդի ընտրությունից»:
«ՉԻ». Ընդհանրապես, Լևոն Շիրինյանի քաղաքագիտական մտքերը հիմնված են ոչ թե վերլուծությունների, փաստերի, իրողությունների վրա, այլ պարզապես մարդկանց դեմքերին նայելու: Այդ առումով ինքը հզոր գիգանտ է. մի հատ սենց նայում է որևէ պետության ղեկավարի կամ ազդեցիկ մարդու դեմքին, միանգամից էպիկրիզը տալիս է: Ճիշտ, ժամանակակից քաղաքագետն այսպիսին պետք է լինի:
Կարևոր չէ, թե Պուտինն ու Փաշինյանն ինչ են քննարկել, հանդիպումն ինչ արդյունքներ է ունեցել, կողմերը ինչ հայտարարություններ են արել. Պուտինի դեմքին այդ ամենը գրված է: Մարդը մինչև հոգու խորքը վիրավորված էր, դա ուղղակի զռռում էր:
Գիտեք, չէ՞, Շիրինյանը քաղաքագիտության դոկտոր է, մանկավարժականում դասավանդում է: Այնպես կցանկանայինք տեսնել, թե ուսանողներին ինչ է ասում: Երևի ասում է՝ երեխաներ, 44-օրյա պատերազմում հաղթել ենք, տեսեք, Ալիևը ինչ նամռոտ դեմքով է խոսում, Էրդողանի աչքերի էս խաղն էլ ցույց է տալիս, որ Թուրքիան հեսա տնտեսական կոլապսի է ենթարկվելու:
Լավ, բանիմաց սերունդ է կրթում, խոսք չկա: