Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե այսպես շարունակվի, ապա երկրի վարչապետը չի կարողանալու խուսափել իր անգործունեության հետևանքներից, և պատասխան է տալու ամեն ինչի՝ բանակը կազմաքանդելուց մինչև կորոնավիրուսի վարակը համապետական աղետ դարձնելու համար։ Նա դատվելու է այս երկրի, երկնքի ու պատմության դատարաններում»:
Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի փեսան պետականամետ մարդ է: Արդեն մի քանի ամիս է, մեկուսացված է Վատիկանի պադվալներից մեկում: Որպեսզի ոչ ինքը կորոնավիրուս ընկնի, ոչ էլ՝ ուրիշներին վարակի: Ժողովրդի մասին է մտածում:
Այսօր տեղեկություն հրապարակվեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատուկ հաշվեհամար է բացվել, որտեղ արդեն 100 մլն դրամ է հանգանակվել: Գիտե՞ք, թե պադվալում թաքնված փեսան որքան գումար է փոխանցել այդ հաշվեհամարին կամ ընդհանրապես՝ կորոնավիրուսի դեմ պայքարին: Ճիշտ է՝ 0 դրամ:
Իսկ գիտե՞ք, թե նրա ունեցվածքը որքան է կազմում. դե կարդացեք.
- 2 ավտոմեքենա՝ PORSCHE 911 CARRERA և RANGE ROVER Supercharged 5.0
- 137,000,000 մլն դրամ, 45,000 եվրո, 34,870 դոլար
- 2,500,000,000 երկու միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ փոխառություն
- Գեղանկար Հակոբ Կոջոյան, 5 հատ Պաշտպանված
- Գեղանկար Հակոբ Անանիկյան, 3 հատ
- Գեղանկար Խաչիկ Եսայան, 4 հատ
- Գեղանկար Գաբրիել Գյուրջյան, 21 հատ
- Գեղանկար Մհեր Աբեղյան, 9 հատ
- Գեղանկար Հակոբ Հակոբյան, 6 հատ
- Գեղանկար Արա Բեքարյան
- Գեղանկար Սուրենյանց, 3 հատ
- Գեղանկար Գայանե Խաչատրյան, 8 հատ
- Գեղանկար Սերգեյ Փարաջանով
- Գեղանկար Գառզու, լիտո, 3 հատ
- Գեղանկար Էմիլ Գազազ, 6 հատ
- Գեղանկար Ժանսեմ, լիտո, 7 հատ
- Գեղանկար Մարտին Պետրոսյան, 2 հատ
- Գեղանկար էլիբեկյան, 7 հատ
- Գեղանկար Ֆելիքս, 1 հատ
- Գեղանկար Նալբանդյան, 2 հատ
- Գեղանկար Ռուբեն Աբովյան, 2 հատ
- Գեղանկար Տոնինո Գուերա, 1 հատ
- Գեղանկար Բարդուղ Վարդանյան, 2 հատ
- Գեղանկար Դեղձ Աշոտ, 3 հատ
- Գեղանկար Վահրամ Գաֆեսջյան, 2 հատ
- Գեղանկար Արամիկ, 2 հատ
- Գեղանկար Թենի, 2 հատ
- Գեղանկար Փանոս Թերլեմեզյան, 3 հատ
- Գեղանկար Գրիգոր Խանջյան, 7 հատ
- Գեղանկար Բաժբեհուկ Մելիքյան, 1 հատ
- Գեղանկար Արսեն Շաբանյան. 3 հատ
- Գեղանկար Ռուդոլֆ Խաչատրյան, 4 հատ
- Գեղանկար Իոսիվ Կոռալով, 4 հատ
- Գեղանկար Երվանդ Քոչար, 3 հատ
- Գեղանկար Գևորգ Բաշինջաղյան, 5 հատ
- Գեղանկար Մարտիրոս Սարյան, 4 հատ
- Գեղանկար Մինաս Ավետիսյան, 4 հատ
- Գեղանկար Պոտպոմոգով, 1 հատ
- Գեղանկար Արշիլ Գորկի, 1 հատ
- Գեղանկար Հարություն Կալենց, 2 հատ
- Գեղանկար Սիմոն Գալստյան, 5 հատ
- Գեղանկար Պերճ Ակնունի, 1 հատ
- Գեղանկար Վրույր Գալստյան, 4 հատ
- Գեղանկար Ջոտտո, 1 հատ
- Գեղանկար Ազիզյան, 1 հատ
- Գեղանկար Դավիդ Երևանցի, 3 հատ
- Գեղանկար Հովհաննես Զարդարյան, 3 հատ
- Գեղանկար Տարոն Մուրադյան, 3 հատ
- Քանդակ Գարզու, 2 հատ
- Քանդակ Բուտեռո, 1 հատ
- Քանդակ Գազազ, 3 հատ
- Գեղանկար Գևորգ Գևորգյան, 1 հատ
- Գեղանկար Եղիշե Թադևոսյան, 1 հատ
- Արձանիկ Երվանդ Քոչար, 1 հատ
- Գեղանկար Էդգար Շահին, 1 հատ
- Գեղանկար Էդուարդ Իսաբեկյան, 1 հատ
- Գեղանկար Ժոն Սեն, 4 հատ
- Գեղանկար Ժուկով, 1 հատ
- Գեղանկար Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, 1 հատ
- Գեղանկար Մարիամ Ասլամազյան, 2 հատ
- Գեղանկար Պոլ Առաքելյան, 1 հատ
- Գեղանկար Սեդրակ Առաքելյան, 2 հատ
- Գեղանկար Վարդան Մախոխյան, 3 հատ
- Գեղանկար Քոլոզյան, 1 հատ
- Գեղանկարներ Ռուսական անհայտ հեղինակի և ժամանակաշրջանի գեղանկարներ, 3 հատ
- Արձանիկ Անհայտ հեղինակի և ժամանակաշրջանի արձանիկներ, 12 հատ:
Սա փեսայի միայն պաշտոնապես հայտարարագրված ունեցվածքն է: Այսինքն, սրճարանների «Ջազվե» ցանցը, մի տոննա լրատվամիջոցները, Որոտանի ու Լոռու ՀԷԿ-երը, ու էլի լիքը բան մեջը չկա: Բայց արտակարգ իրավիճակում հայտնված Հայաստանին կոպեկ չի տվել: Ու չի էլ տա: Որովհետև այս մարդը Հայաստանին, հայ ժողովրդին, Արցախին ոչ մի բան պարտական չէ: Նա միայն իր աներոջն է պարտական, որի շնորհիվ է իրեն մարդ զգում:
Ու այս մարդը՝ փախեփախ, պադվալներում թաքնված, մուննաթ է գալիս իշխանությունների վրա: Ու սրա նմանները մեր երկիրը քամելով, մեր հաշվին կաշին հաստացնելով, մեր հայրենիքը տարիներ շարունակ աճուրդի դնելով, այսօր դատաստանից են խոսում: Փեսան, այն փեսան, որ իր միլիարդները ավելի շուտ կտանի Զանգվի ձորը կթափի, քան՝ ժողովրդին թեկուզ 100 դրամ կհատկացնի, հաշիվ է պահանջում:
Ինչ արած, մենք պատերազմն ու էներգետիկ ճգնաժամը առանց փեսաների ենք հաղթահարել, ոչինչ, կորոնավիրուսի հետ էլ մի բան կանենք: Որովհետև սա մեր հայրենիքն է, ոչ թե՝ դասալիքների ու հայրենիքը լքածների: