...

Մոռացել են իրենց լցոնած խորհրդարանը

Մոռացել են իրենց լցոնած խորհրդարանը

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովն ասել է. «2020 թ. պետք է ցրվի պառլամենտն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, որովհետև 3/5-րդը գտնվում է Նիկոլ Փաշինյանի վերհսկողության տակ, վերջինս էլ անում է այնպես, ինչպես ուզում է»:

«ՉԻ». Եվ սա ասում է մի կուսակցության ներկայացուցիչ, որը գրեթե 20 տարի ամբողջությամբ վերահսկել է խորհրդարանը:

Ավելին, ՀՀԿ-ի ազդեցության տակ է եղել ոչ թե խորհրդարանի 3/5-րդը, այլ 99 տոկոսը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի իրենց մեծամասնությունից, խորհրդարան էին լցնում նաև իրենց սպասարկող ուժերին՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Օրինաց Երկիր», «Ազգային Միաբանություն», որոնք շատ հաճախ ստիպված էին իբրև ընդդիմություն ներկայանալ, բայց կոճակ սեղմողի գործառույթներ էին իրականացնում:

Եվ միայն թոզ փչելու համար, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանով հանդերձ, թույլ էր տալիս, որ մի 4-5 հոգանոց իրական ընդդիմադիր խմբակցություն լիներ: Համարյա 100 տոկոսը սրանց ձեռքին է եղել, ու ոնց որ թե գոնե մի անգամ Շարմազանովը չի հայտարարել, թե եկեք մեզ ցրենք, արտահերթ անցկացնենք, թե չէ՝ ինչ ուզում, այն էլ անում ենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1244 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ