...

Մտածողությունը ինստիտուտ է, և վերջ

Մտածողությունը ինստիտուտ է, և վերջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին: «Հարգելի գործընկերներ, մենք շատ ենք խոսում երկրում ինստիտուտների կայացվածության աստիճանի մասին, և իմ համոզմունքն այն է, որ մեր բոլոր պրոբլեմները կապ ունեն ինստիտուտների կայացվածության աստիճանի հետ: Բայց նաև կարևոր եմ համարում, որպեսզի մենք ամենևին չանտեսենք մտածողությունը՝ որպես ինստիտուտ: Կարծում եմ նաև, որ մենք այս հարցն, ընդհանուր առմամբ պետք է քննենք, հասկանանք, պատկերացնենք, թե ինչ մտածողությամբ ենք առաջնորդվում, այդ ինստիտուտն ինչքանով է համապատասխանում մեր կարիքներին, պահանջներին և շահերին, և, իհարկե, ինչպիսի՞ բարեփոխումների պետք է ենթարկվի մտածողությունը, որպեսզի կարողանանք հասնել այն նպատակներին, որոնք ձևակերպում ենք»,- իր խոսքում նշել է երկրի վարչապետը:

Ո՛չ, մենք՝ հասարակ մահկանացուներս, չենք հանդգնի մեկնել սույն աննախադեպ միտքը, քանի որ մեր մտածողությունը դեռ ինստիտուտի չի վերածվել: Բայց հուսով ենք, որ դա կանի ԿԳՄՍ նոր նախարար Վահրամ Դումանյանը՝ որպես բարձրակարգ ինտելեկտուալ: Կարծում ենք՝ նա թե՛ ի պաշտոնե, թե՛ որպես վարչապետի գաղափարակից՝ պետք է ստանձնի մեկնիչի դերը, մանավանդ այն պարագայում, երբ ներկա էր սույն ուղերձի հղման պահին և անհամաձայնության կամ զարմանքի որևէ նշան ցույց չէր տալիս...

Միով բանիվ՝ կրթությունը դարձյալ խիստ վստահելի ձեռքերում է:

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   785 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ