...

Նապոլեոնն ու Արցախի կորուստը

Նապոլեոնն ու Արցախի կորուստը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն իր ելույթում պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասել է. «Մենք խոսում ենք Արցախի վտանգված լինելուց, Արցախի կորստից։ Ընկերներ, գիտե՞ք Արցախը երբ կորցրեցինք՝ 1992-ի ապրիլի 14-ին Արթուր Մկրտչյանի սպանությամբ։ Իսկ ո՞ւմ անվան հետ էր կապվում այդ սպանությունը։ Կարծում եմ՝ արժե գլխիկոր լինել, ճիշտ եք, չնայած ձեր կուսակից ընկերների սպանությունը դուք շատ հեշտ եք մոռանում (նկատի ունի ՀՅԴ պատգամավորներին)։ Կրկին ինչ-որ անձի հետ է դա կապվում, որն այսօր Հայաստանում ընդդիմադիր դաշինք է ղեկավարում։ Ուրացաք Արթուր Մկրտչյանին, ուրացաք Արցախը և այլևս չխոսեք այս մասին»:

«ՉԻ». Այո, այո: Արցախը կորցրեցինք 1992 թվականի ապրիլի 14-ին: Մնացածը բուտաֆորիա էր, միֆ: Արդեն կորսված Արցախում դրանից հետո ազատագրվեցին Շուշին, Լաչինը, ավելի ուշ՝ անվտանգության գոտի հանդիսացող 7 շրջաններ անցան մեր վերահսկողության տակ, բայց ո՞ւմ էր դա պետք, եթե Արցախն արդեն կորցրել էինք: 

Լաչինի միջանցքով, հետո՝ Քարվաճառով ճանապարհ կառուցվեց դեպի կորուսյալ Արցախ: Դե ասեք՝ հենա հավայի փող էինք ծախսում: 1994 թվականին Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթնաժողովին մեր Արցախը հակամարտության լիարժեք, բայց անկապ կողմ ճանաչվեց, որովհետև իմաստ չուներ դա, եթե այն կորցրել էինք: 

Եվ միայն 2020 թվականի «գյոռբագյոռ ենք անելու» պատերազմի ժամանակ ադրբեջանցիները հանկարծ զարմանքով, ընդամենը 44 օրում պարզեցին, որ էշ-էշ կռվում են, զոհեր են տալիս, այն դեպքում, երբ Արցախը վաղուց կորցրել էինք: 

Հ.Գ. Իրականում Արցախը կորցրեցինք այն ժամանակ, երբ Նապոլեոնը պարտվեց Վաթեռլոյի ճակատամարտում: Դե, մի բան էլ մենք ասենք, էլի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   956 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ