...

Նառա ջան, արի, գործ կա

Նառա ջան, արի, գործ կա

Ամերիկաբնակ հոգևորական Տեր Սերոբ քահանա Ազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով «Սեռական կյանքի հանրագիտարան» գրքույկին՝ գրել է. «Աչքերիս չեմ հաւատում..։ Սա դասագիր՞ք է 7-9 տարեկան երեխաներին սովորեցնելու։ Դպրոցներից հանում էք Հայ Եկեղեցու Պատմութիւնը, Հայ Ազգային Ռազմագիտութիւնը հանում էք, Հայ Լեզուն եւ Գրականութիւնը հանում էք, որ պղծութիւն, սեռական ընկածութիւն, անբարոյութի՞ւն սովորեցնէք այն երեխաներին որոնց մտքերը դեռ նոյնիսկ չգիտեն ու չեն հասունացել...։

Աստուած կործանի՛ ու քանդի՛ ձեզ եթէ սա էք սովորեցնում երեխաներին։ Եթէ դուք փոխանակ ՀԱՅ մարդ կերտելու, ընտանեկան, աստուածասէր դաստիարակութիւն ստացած փոքրիկներ կերտելու փոխարէն, փողոցի ու գայթակղեցնող շնական գրականութիւն էք տալիս փոքրերին, գայթակղեցնելով նրանց, ՆԶՈՎԵԱ՛Լ ԼԻՆԷՔ ՎԵՐԵՒԻՑ ՎԱՐ։ Նորից եմ կրկնում, եթէ պիտի մանուկների մտքերը պղծէք, ՆԶՈՎԵԱ՛Լ ԼԻՆԷՔ։ 

ԿՈ՛Չ եմ անում բոլո՛ր ծնողներին խմբովին ՎԱՌԵ՛Լ այս գիրքը հենց նախարարութեան շէնքի դիմաց։ Տէ՛ր կանգնէք ձեր երկրին։ ՎԱՌԷ՛Ք ամէն սեռական պղծութեան անժամանակ գրականութիւն խմբովին»:

«ՉԻ». Չէ, ոնց գցում-բռնում ենք, Եկեղեցում բարեփոխումները անհրաժեշտ են: Շանթ ու որոտ մեր գլխին, թե ճիշտ չենք ասում: 

Բարեփոխումների մեր առաջարկը հետևյալն է: 

1.    Բոլոր հոգևոր կենտրոններում պետք է ինտերնետ քաշել:

2.    Բոլոր հոգևորականները պետք է իրենց համակարգիչներում և բջջային հեռախոսներում Internet Explorer ունենան և յուրացնեն գուգլով փնտրելու ունակությունները:

3.    Բոլոր հոգևորականները պետք է սովորեն մտածել, հետո՝ խոսել, ոչ թե խոսել, հետո՝ չմտածել:

Ընդամենը այս երեք առաջարկն է: Որ այս բարեփոխումներն իրականացվեն, բալքիմ Տեր Սերոբ քահանա Ազարյանը ավելի տեղեկացված լինի ու անեծքների, նզովքների ու բանադրանքների թիրախ չդարձնի մի բրոշյուր, որը հրատարակվել է 1992 թվականին և դպրոցի, կրթական համակարգի հետ կապ ունի այնքան, որքան՝ Հայ Եկեղեցու պատմությունը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետ:

Մեռան ասելով, որ այս բրոշյուրը 30 տարվա հնություն ունի, սրանք դեռ «Քշի Թուրքիա» են գոռում: Այսինքն, 30 տարով կյանքից հետ են մնացել: 

Իմիջիայլոց, այս հոգևորականը ԱՄՆ-ում է բնակվում: Այստեղ մենք մեր առաքելությունն ավարտում ենք և խոսքը տալիս ենք սփյուռքագետ Նաիրա Զոհրաբյանին: Նառա ջան, մի հատ էն քո լավ ձևերով, լաչառության 5-րդ «սկորուստով» զբաղվի այս հոգևորականով: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1457 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ