...

Шеф сказал. пусть будет уголовник

Шеф сказал. пусть будет уголовник

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ մեկնարկած խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. 

«Հայաստանի իշխանությունները, վարչապետը ստիպված էին ընդունել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անխուսափելի որոշում: Պետք է ասել, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ են, բայց ևս մեկ անգամ ընդգծեմ՝ անխուսափելի, պահանջում էին մեծ անձնական քաջություն վարչապետից: Նա այդ պատասխանատվությունը իր վրա վերցրեց, և մեր խնդիրն է այժմ աջակցել վարչապետին և նրա թիմին՝ պայմաններ ստեղծել խաղաղ կյանքի վերադառնալու, հասնել բոլոր ընդունված որոշումների իրականացմանը և օգնել մարդկանց, որոնք հայտնվել են բարդ պայմաններում»:

«ՉԻ». Այստեղ մենք չենք կարող հակադարձել Պուտինին: Դե, եթե ինքն է ասում, որ Նիկոլ Փաշինյանը քաջ ու պատասխանատու մարդ է, ուրեմն՝ այդպես էլ կա: Հո սուտ չի՞ ասում:

Էն ընդդիմությունը հավայի տեղը միտինգներ է անում, հացադուլ, ակցիա, իրենց կոտորում են ֆեյսբուքներում, գրում-ջնջում, հրաժարական պահանջում... բալամ, թարգեք սաղ, ցրվեք տներով, կամ էլ վերադարձեք խաղաղ կյանքին: Վերջ, Պուտինն ասել է, որ Փաշինյանը նենց... ոչինչ, կարգին վարչապետ է, տեղը-տեղին, թողեք աշխատի:

Բայց այս առթիվ մի անեկդոտ հիշեցինք. մի հեռավոր գյուղի կլուբում քաղաքից եկած սիմֆոնիկ նվագախումբ համերգ է տալիս: Խոսքի՝ Շոստակովիչի 9-րդ սիմֆոնիան են կատարում: Դե, հանդից եկած, բեզարած ժողովուրդ, հազարից մի անգամ իրար գլխի են հավաքվել, դահլիճում բոլորն իրար հետ զրուցում են, բամբասում, անասելի ժխոր է տիրում, նվագախմբի երաժշտության ձայնը չի լսվում: 

Ի վերջո, գյուղապետը չի դիմանում, բարձրանում է հարթակ ու գոռում. «Ա՜, դուք էս ինչ ժողովուրդ եք: Տազ արեք էլի: Տազ արեք, տենանք էս զուլումը երբ ա պրծնում»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   931 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ