...

Նիկոլին հեռացնելու ձևը Նիկոլի հեռացումն է

Նիկոլին հեռացնելու ձևը Նիկոլի հեռացումն է

Անդրադառնալով առաջնագծի կահավորման խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այո, այդպիսի պրոբլեմ կա, և «պրոբլեմների լուծումը պրոբլեմները լուծելն է»։ 

Պարզ ու հանճարեղ՝ ինչպես միշտ։ 2018-ին, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իշխանությունը փողոցում գցած է, պետք է գնալ ու վերցնել։ Եվ այդպես էլ արեց՝ գնաց ու վերցրեց։ Բայց դրանով էլ այդ «էպոխան» ավարտվեց, ու հետագայում նույն Նիկոլը սկսեց վարվել ճիշտ հակառակ ձևով։ Վերցնենք թեկուզ առաջնագծի կահավորման հարցը։ Պրոբլեմը կա, երկուսուկես տարի է՝ չի լուծվում, հետևաբար՝ իրականում Նիկոլ Փաշինյանը պրոբլեմի լուծումը համարում է պրոբլեմը չլուծելը։ Կամ, ասենք, հինգ տարի է պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց կոռումպացվածները փոխվում են, իսկ կոռուպցիան չի վերանում։ Այսինքն՝ Նիկոլը կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձև է համարում կոռուպցիայի դեմ չպայքարելը։ Ճիշտ այնպես, ինչպես համարեց, որ ղարաբաղյան հարցի լուծումը Ղարաբաղի հարցը լուծելն է․․․ Բայց սա արդեն այլ թեմա է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   740 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ