...

Ոչ մի հանցակազմ, միայն կոռուպցիա

Ոչ մի հանցակազմ, միայն կոռուպցիա

Անդրադառնալով այն հարցին, որ բազմաթիվ դեպքեր են բացահայտվել, երբ ինչ-որ մարդիկ կլորիկ գումարներ են փոխանցել ՔՊ-ին, սակայն իրենք այդ մասին տեղյակ չեն եղել՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրավապահ մարմինները հետաքննել են այդ փաստերը և հանցակազմ չեն տեսել։

Դե իհարկե, ի՞նչ հանցակազմ, ի՞նչ բան, ազնիվ հեղափոխականներն ինչ-որ անկապ մարդկանց փող են տվել, ասել «էս տար փոխանցի Նիկոլի կուսակցությանը, էս էլ՝ քեզ ճանապարհածախսի փող», կամ պարզապես անձնագրային տվյալներն են վերցրել՝ առանց որևէ բացատրության։ Ուրիշ բան, եթե այդ անկապ մարդիկ փողի մի մասը գրպանեին։ Այ այդտեղ հաստատ հանցակազմ կլիներ։ 

Բա լա՞վ էր, որ առաջ օլիգարխները ճամպրուկներով փող էին տանում նախագահական։ Չէին ֆայմում այդ ճամպրուկներն ինչ-որ անկապ մարդկանց տալ ու ասել «էս տարեք տվեք Ռոբին ու Սերժին, ասեք՝ գյուղից մի քիչ լոբի ու մոթալ պանիր են ուղարկել»։ Իսկ թե ճամպրուկներում ինչ կլիներ՝ իրավապահները հաստատ դրանում հանցակազմ չէին տեսնի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   526 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ