...

Կոռուպցիայի զարգացման ոլորտի «Կովկասյան վագրը»

Կոռուպցիայի զարգացման ոլորտի «Կովկասյան վագրը»

Ելույթ ունենալով Հակակոռուպցիոն կոմիտեում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հակակոռուպցիոն համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար «առնվազն մեծ մասն արված է՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, վճարումների և աշխատավարձերի բարձրացումներ», բայց նշել է նաև, որ «պետական համակարգում դեռևս շարունակում է կոռուպցիա լինել․․․ ու ոչ միայն կա, այլև կոռուպցիան նոր ձևերով զարգանում է»։

Պարզ ասած՝ բարեփոխումներ են արել, աշխատավարձերն ու պարգևավճարները բարձրացրել են, ու դրա արդյունքում պետական համակարգում կոռուպցիան զարգանում է, այն էլ՝ նոր ձևերով։ Այսինքն՝ կառավարությունը կոռումպացվածության ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաներ է կիրառում։ Կաշառքը ոչ թե ճամպրուկներով են տանում, այլ փոխանցում են կրիպտոարժույթային դրամապանակներին կամ ձևակերպում որպես «շահած խաղադրույք», անհավանական մեծ զեղչերով բնակարաններ են «կպցնում», և այլն։ 

Իսկ գիտե՞ք, թե ինչու են սրան անվանում «ինստիտուցիոնալ բարեփոխումներ»։ Որովհետև կոռուպցիայի զարգացման ոլորտում նոր մեխանիզմների հայտնաբերման վրա, վստահաբար, ամբողջ ինստիտուտներ են աշխատում։ Հակառակ դեպքում ընդամենը 5 տարում նման թռիչքաձև զարգացում ապահովելն անհնար կլիներ։

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   528 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ