...

Գլխավոր դատախազը «տեղը չի բերում»

Գլխավոր դատախազը «տեղը չի բերում»

«Դատախազությունը սահմանադրորեն ապաքաղաքականացված կառույց է», հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Հայաստանի քաղաքական ղեկավարի ընտանիքին պատկանող լրատվամիջոցին տված հարցազրույցում, ապա հայտարարել, թե կոռուպցիան իր համար համեմատելի է ստրկության հետ։

Իզուր է Աննա Վարդապետյանը պայքարում ստրկատիրական կարգերի դեմ։ Վերջին հաշվով՝ մեր ստրուկներին հո չե՞ն ստիպում մի կտոր հացի համար գիշեր-ցերեկ աշխատել շաքարեղեգնի պլանտացիաներում, շատ-շատ՝ հրավիրում են ֆիքսված մուտքավճարով բարեգործական ճաշերի կամ շատ սիրալիր տեղեկացնում, որ իրենցից «ակնկալում են», ասենք, 10-ական միլիոն դրամ։

Բայց խնդիրը միայն սա չէ։ Հայտարարելով, թե անհաշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ՝ տիկին Վարդապետյանը փաստացի խոստովանում է, որ խարխլում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերը։ Չէ՞ որ հենց ինքն է ասում՝ «կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված պաշտոնատար անձը ենթարկվում է ոչ թե օրենքին, այլ իրեն ֆինանսական կամ այլ առավելություն տվողին»։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ի՞նչ պիտի անի, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, եթե ուզում է, որ պաշտոնատար անձինք ենթարկվեն ոչ թե օրենքին, այլ անձամբ իրեն։ Ճիշտ է, պիտի շահագրգռված լինի, որ նրանք ներգրավված լինեն կոռուպցիոն սխեմաների մեջ։ Եվ նա, պատկերացրեք, հենց այդպես էլ վարվում է՝ դրանով իսկ ամրացնելով իր դիրքերը «թիմի ներսում»։ 

Իսկ «կակոյ-նիբուձ» գլխավոր դատախազ ուզում է, որ պաշտոնյաները ոչ թե Նիկոլին ենթարկվեն, այլ օրենքին։ Մի խոսքով՝ տեղը չի բերում։

ՎԱՐԿԱՆԻՇ

   589 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ