...

Նժդեհը չէր բավարարվի մի երկու հատ չափալախով

Նժդեհը չէր բավարարվի մի երկու հատ չափալախով

«Բոլոր նրանք, ովքեր սկզբից ծափահարում էին Փաշինյանին, բայց հետո սկսեցին քննադատել նրան, Փաշինյանին մեղսակից են: Բոլորն ուրախանում էին, Սերժ Սարգսյանի նկարներն էին պատռում, սալյուտներ էին խփում, ՀՀԿ-ի դեմ արշավ էին անում, հիմա նո՞ր եք հիշում։ Դուք սիրով և համերաշխությամբ դագաղներ կամ սև ժապավեններ տեսե՞լ եք, ինչո՞ւ եք զարմանում։ Սա հուսահատ մարդու ճիչ է։ Ես ամաչում եմ, որ նա Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Տաթևացու, Գարեգին Նժդեհի, Վիկտոր Համբարձումյանի, Վազգեն Առաջինի, Վազգեն Սպարապետի երկրի վարչապետի պաշտոնն է զբաղեցնում։ Էս ո՞վ է ղեկավարում մեր երկիրը»,-  հայտարարել է Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում:

«ՉԻ». Միայն թերուս պատմաբանի և համատեղության կարգով Սերժ Սարգսյանի հոգեզավակի մտքով կանցնի մի ամբողջ ժողովրդի անվանել մեղսակից: Երկու տարի է անցել, բայց ՀՀԿ խոսնակի փխրուն հոգին չի կարողանում համակերպվել, որ 2018 թվականի գարնանը իրենց դեմ էր ամբողջ ժողովուրդը՝ բացառությամբ մի քանի հարյուր հոգու:

Եվ այո, շատերը դագաղներին և սև ժապավեններին դեմ չէին, որովհետև դա ասոցացնում էին ոչ թե շարմազանովների ֆիզիկական մահի, այլ նրանց ստեղծած արատավոր համակարգի հուղարկավորման հետ: Ժողովուրդը թաղում էր հանցագործ, գանձագող և պետության հիմքերը խարխլող իշխանությանը:

Շարմազանովին թվում է, թե երբ ժողովուրդը երբեմն քննադատում է գործող իշխանությանը, ապա փոշմանել է, որ պատմության աղբանոց է նետել ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին: Նա կանի նույնը, եթե հանկարծ որոշեն հոգեդարձ լինել:

Ինչ վերաբերում է հատկապես Գարեգին Նժդեհին: Նա չէր բավարարվի սև ժապավեններով, այլ սեփական ձեռքերով կոչնչացներ Նազարբաևի դիմաց կուչ եկածին, ազատագրված տարածքները զիջել պատրաստվողին, բանակը թալանածին, գյուղացու սերմացուն ու վառելիքը յուրացրածին, օտարներից օգնություն աղերսողին:

Հաստատ չէր բավարարվի Վազգեն Սարգսյանի արածով, երբ վերջինս ընդամենը մի երկու հատ չափալախ էր տվել ներկայիս թիվ մեկ ամբաստանյալին:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2442 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ