...

Նոր սկանդալ, նոր պաշտոն

Նոր սկանդալ, նոր պաշտոն

Նախկին քաղակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութով հայտնել է, որ Քննչական Կոմիտեում իր նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել.

«Ենթարկվել եմ ծեծի, շանտաժի, հայհոյանքի, սպառնալիքի. ինձ ասել են՝ կնոջդ ու երեխայիդ այլևս չես տեսնելու. մեքենա է, կգցի տակը, տուն է, պաժառ կընկնի. ձեզ ընտանիքով ենք վերացնելու: Ասողը ոչ ավել, ոչ պակաս, եղել է ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը»: 

«ՉԻ». Վայ, չեք պատկերացնի, թե ոնց ենք ցանկանում, որ այս պատմությունը սուտ լինի: 

Որովհետև եթե Տիգրան Առաքելյանի պատմածները ճիշտ են, Արգիշտի Քյարամյանին ՔԿ պետի պաշտոնից ազատելու են ու... վարչապետ նշանակեն: Դե, մնացած բոլոր պաշտոնները Քյարամյանն արդեն զբաղեցրել է, տակը վարչապետի աթոռն է մնացել:

Ինքը նախորդ բոլոր պաշտոններում էլ բան չէր անում, կամ վատ էր անում, մեկ է, հանում, նոր պաշտոն էին տալիս: 

Իսկ որ վարչապետ դարձավ... ի՞նչ իմանանք, թե գլխներիս ինչ օյին կբերի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1415 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ