...

Խորհրդարանական «տինտիրիտներ»

Խորհրդարանական «տինտիրիտներ»

Լրագրողները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հիշեցրել են խորհրդարանում ՀՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ սկանդալային միջադեպը, երբ պատգամավորը հայտարարել էր. «Եթե Արգիշտի Քյարամյանը անուններ չտա և չասի, թե ով է իրեն զանգել իր անունից, նա սրիկա ու ստախոս է»:

Այն հարցին, թե Քյարամյանն անուններ չի տվել, կարելի՞ է պնդել, որ նա սրիկա ու ստախոս է, Աղազարյանն արձագանքել է. «Դա ձեր գնահատականն է, պարոն Քյարամյանը որոշակի պարզաբանումներ տվել է»:

«ՉԻ». Ապե, էսի կոչվում է «աբխադիտ»: Ավելին, Աղազարյանը փորձում է իր որակումները Քյարամյանի հասցեին «տուլիտ» անել լրագրողների վրա: Թե բա դուք եք ասում սրիկա ու ստախոս:

Բայց մանթոյի մոմենտ էլ չկա. Քյարամյանը «ատչյոտ» է տվել: Բայց ոչ Հովիկ Աղազարյանին, որովհետև վերջինս ոտից գլուխ... ի՞նչ ասաց Քյարամյանը, չենք հիշում, արա՛, մի հատ հիշեցրեք: 

Մի բան կարող ենք ասել. Աղազարյանը ստախոս ճանաչվելու ճանապարհին Քյարամյանից առաջ է: Դե, բա բերնի փոստ է, կոնկրետ ասել է, բայց չի կարողացել «դակազատ» անել: 

Հ.Գ. Դուք ծանոթացաք խորհրդարանական քննարկումների ժամանակակից մոդելին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   312 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ