...

Азия, Евразия, что за безобразия

Азия, Евразия, что за безобразия

Չերեզ ետնամուտք

Շատ հաջող շաբաթ էր, մե հրաշք: Աչքներս լույս, մտնում ենք Եվրոպա: «Եվրաքվե» նախաձեռնությունը ստորագրահավաքի պլանը ժամանակից շուտ գերակատարեց: Ինչքան ենք երազել սրա մասին:

Մնում է հասկանալ, թե Եվրամիության որ մասից ենք մտնելու ներս: Պետք է այնպես անել, որ այդ պրոցեսը շատ ցավոտ չստացվի: Հանգիստ, առանց ջղաձգումների, առանց կտրուկ շարժումների, բայց վճռականորեն, մարմանդ պետք է մտնել: Որ Եվրոպան ոչինչ չզգա: Որովհետև եթե զգա, որ մտնում ենք, հաստատ ներս չի թողնի: Քանի որ իր համաձայնությունը երբևիցե չի տվել, որ ներս մտնենք: Այնպես որ, ջաններս յուղենք, որ սահուն մտնենք:

Հայ-վրացու բախտ

Այ, ուրիշ բան, որ վրացիների հետ միասին մտնեինք: Դա խմբակային մուտք կլիներ, պասերով, բանով: Մանավանդ, որ Վրաստանում էլ խորհրդարանական ընտրություններ են, շատ թեժոտ, որի արդյունքներից է կախված դբա Եվրոպա մտնելու ճակատագիրը:

Այնտեղ իշխանությունը հիմա պատկանում է էն բիձա Իվանիիշվիլիին: Արդեն ազգանունից հասկանում եք, թե կողմնորոշում ունի: Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելու հավես չունի, և, ինչը մեր եվրաքվեականների համար է մտահոգիչ, ուշքը չի գնում Եվրոպա մտնելու համար: Թե որ իր կուսակցությունը հաղթեց, Եվրոպայի հետ ցամաքային կապից կկտրվենք: Իսկ եթե վրացական եվրաքվեականները հաղթեն... օֆֆֆ, կռիվ է լինելու: Արդեն հիմա, ընտրությունների ընթացքում են իրար տալիս, ծեծ ու լցնոցի է, հետո ավելի է սրվելու:

Մի երկու շաբաթ առաջ էլ Վրաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության օբյեկտների ցանկում ավելացրել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը, այսինքն, այն ռազմական վերահսկողություն է ունենալու և նրա վրա գրոհելը որակվելու է որպես ոտնձգություն ստրատեգիական նշանակության օբյեկտի վրա... օֆֆֆ, կրակոցներ են հնչելու:

Տեղը չէր բերել

Դրա համար սպասենք, մի քիչ Եվրոպա մտնելու պոռթկումները թուլացնենք, կոպիտ ասած, զադնի տանք: Այ, ոնց որ Հովիկ Աղազարյանը զադնի տվեց: Մարդը խորհրդարանում վրա տվեց Արգիշտի Քյարամյանին, «արա, արի հլըս ստեղ», «էդ ո՞ւմ ասիր», «տեղը չես բերո՞ւմ» և այլ ազգային-ազատագրական վանկարկումներով, համարյա «Քյարամաքվե» շարժում էր ցանկանում սկսել, «նամյոկներ» արեց, էն էլ ՔՊ-ի շենքից ասին. ապեր, չես ջոկո՞ւմ, որ Արգիշտին Նիկոլի «լյուբիմչիկն» է, ոնց որ Արմենչիկն էր Ռոբի «լյուբիմչիկը», ու նոր Աղազարյանը հասկացավ, որ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն իր Քրիստոսն է, բայց պահապան-հրեշտակի դերը իրեն չի տրված, այլ գեներալ-մեդալակիր Քյարամյանին:

Ու զադնի ցույց տվե... ըըըը, կներեք, պարզապես զադնի տվեց: 

Մեզ հարցրեք, կասենք

Այդ ընթացքում Աղազարյանի Քրիստոսը մեկնեց Կազան, որտեղ մասնակցեց ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին: Տեսաք, չէ՞, Պուտինն ինչ բարի աչքերով էր իրեն նայում, մի քանի անգամ նույնիսկ ժպտաց Փաշինյանի հասցեին, չնայած, վերջինս դա չնկատեց, որովհետև չամռվել էր կողքին նստած Ալիևին: Ալիևն ուզում էր լսել ելույթները, Փաշինյանը չէր թողնում, հա ինչ-որ բան էր հարցնում:

Մինչև հիմա բոլորին հետաքրքրում է, թե ինչ էր հարցնում: Պարզ չի՞, ինչ էր հարցնում. հարցնում էր, հեծանիվի համար ապտեչկան պարտադիր է՞: Իսկ թե ինչ է պատասխանել Իլհամը, էդ մեկը դեռ չենք կարողացել վերծանել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   328 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ