...

Նույնը չենք կարող ասել նախկին վարչապետի մասին

Նույնը չենք կարող ասել նախկին վարչապետի մասին

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․

«Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ անարգանք է Երևանցու և ՀՀ քաղաքացու նկատմամբ: Վարչապետ Փաշինյան, բավական է: Զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսը արդեն սպառել եք: Կամ լրջացե՛ք, կամ պատմությունը Ձեզ չի ների»:

«ՉԻ». Կարծես ընդհանուր համախտանիշ է պատել Հայաստանի նախկին բոլոր վարչապետներին:

Օրումեջ դիրքորոշում փոխող Դարբինյանը կրկին անցել է սևերի ճամաբար: Թերևս Սլավոնական համալսարանի ռեկտորին Մոսկվայից համապատասխան հրահանգ է իջեցվել: Քանի իրավիճակը խառն է, բոլոր ազդեցության գործակալները պետք է գործեն, այլևս քնած գործակալներ պետք չեն:

Առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչից է դժգոհ, գործունեության կամ անգործության ո՛ր դրվագն է քննադատության առիթ հանդիսացել, նա փորձում է վիրավորել քաղաքապետին: Մեկին, որը ստացել է երևանցիների 81 տոկոս վստահությունը: Իմիջիայլոց, երևանցիները քաջատեղյակ էին, թե մինչև քաղաքականություն մտնելը ինչով էր զբաղվում Հայկ Մարությանը:

Միգուցե Մարությանին ձայն տվողների մեջ եղել են նաև մարդիկ, որոնք հավանել են նրա մանրապատումները՝ նվիրված նախկին իշխանական համակարգում տիրող բարքերին, որի բաղկացուցիչ մասն է կազմել Դարբինյանը:

Դերասան կամ ծաղրածու լինելու մեջ որևէ վատ բան չկա: Այլ է, երբ ծառայել ես Քոչարյանին, իսկ հիմա փորձում ես պղտոր ջրում ձուկ որսալ, փոխարենը մի գրառում անելու և զղջալու, որ բաղկացուցիչ մասն ես կազմել համակարգին, որը ժողովրդին բացի արհավիրքներից ուրիշ բան չի մատուցել:

«Ծաղրածուն» բացի ժողովրդին ժպիտ պարգևելուց, իսկ հիմա ավիրված և թալանված քաղաքը տեսքի բերելուց, այլ «վնասակար» գործունեությամբ աչքի չի ընկել: Նույնը չենք կարող պնդել նախկին վարչապետի մասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3900 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ