...

Ո՞րն է, բաբո, մեր հաղթանակ

Ո՞րն է, բաբո, մեր հաղթանակ

Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաճախ եմ կարդում «հաղթելու ենք» կոչը: Կուզեի իմանալ՝ ի՞նչ պիտի արած լինենք, որ հասկանանք՝ հաղթել ենք: Ինչպե՞ս է ձևակերպվում այդ հաղթանակը: Ի՞նչ սահմանում ունի հաղթանակը»:

«ՉԻ». Ասենք, ասենք, թե հաղթելը ոնց է լինում: Այսինքն, մենք ինչի՞ ասենք, փաստաբան Երվանդ Վարոսյանը մեր տեղը ասել է. «Սրա գրածից արդեն զգում եմ, որ բանակից թռած ու կանադահպատակ դարձած որդիներն արդեն ժամանել են Հայաստան ու համալրել բանակի կազմը»:

Ափսոս միայն, որ Երվանդ Վարոսյանի ներքին ձայնը սխալվում է. մեր «հերոս» դիվանագետի «հերոս» որդիները հերոսաբար միայն Կանադայից են մասնակցում պատերազմին: Այդպես ավելի արդյունավետ ու ապահով է: 

Այ, հենց նրանք Կանադայից գան ու համալրեն բանակի կազմը, այդ դեպքում Արա Պապյանը կստանա իրեն այդքան հուզող հարցերի պատասխանները: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1010 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ