06.07.2021   20:00
424

Ո՞վ պետք է բանակցի ՀԱՊԿ-ի հետ


«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով  ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի այն հայտարարությանը, որ սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ, ասել է. «Բավական տարօրինակ արձագանք է, տարակուսելի: Ես կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտական և այլ կառույցները այս հայտարարությունների տրամաբանության մեջ պետք է քայլեր անեն: Իմ կարծիքով՝ պետք է այդ տարակուսելի հայտարարությունը պարզաբանվի գործընկերների հետ, հասկանանք՝ ինչու է պատասխանն այսպիսին»:

«ՉԻ». Թվում է, թե պատգամավորը նորմալ բան է ասում. որ Հայաստանի դիվանագիտական և այլ կառույցները պետք է ՀԱՊԿ-ի այս հայտարարություններին արձագանքեն: Բայց...

Դուք գիտե՞ք, որ մենք համարյա ամիսուկես արտգործնախարար չունենք: Ոչ միայն արտգործնախարար, արտգործնախարարություն չունենք: Հայաստանի ու Արցախի համար այս ծանր, բախտորոշ ժամանակներում մենք արտաքին քաղաքական դաշտում գործելու հնար չունենք:

Բա եթե մենք արտգործնախարարություն չունենք, ո՞նց ենք դիվանագիտական ճանապարհով ՀԱՊԿ-ի կամ ռուսների հետ հարաբերվում, ո՞նց ենք փորձում նրանց հետ ընդհանուր հայտարարի գալ, համատեղ քայլեր իրականացնել, ինչպես իմքայլական պատգամավորն է ասում: 

ՀԱՊԿ-ն հայտարարություն է արել. ով ասես, որ չարձագանքեց: Բայց ինչ-որ մեկը պե՞տք է գնա Մոսկվա, հանդիպի ՀԱՊԿ քարտուղարի հետ, բանակցություններ վարի, ճշտի նրանց դիրքորոշման դրդապատճառները: Չկա այդպիսի մարդ: Ամիսուկես դիվանագիտական կորպուսը պարապուրդի է մատնված:

Ձեզ բան ենք ասում. այսպիսի վիճակ երբեք չի եղել Հայաստանի նորանկախ պատմության մեջ: 



 Պիտակներ

         ՀԱՊԿ, Սոս Ավետիսյան, ԱԳՆ

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված
































37-ի երկրպագուն
37-ի երկրպագուն
07.01.2021 / 6473