...

Ուրիշ հարց տվեք

Ուրիշ հարց տվեք

«Sputnik Արմենիան» ՀՀ արտգործնախարարությանը հարց է ուղղել, թե արդյոք Բաքվի հետ քննարկվում է Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերությանը փոխանցելու հարցը:

Ի պատասխան, ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե չի մեկնաբանում այդ հարցը:

ՉԻ. Դե, եթե չի մեկնաբանում, ուրեմն նման հարց քննարկվում է: Դիվանագիտության մեջ դա ընդունված «տրյուկ» է, երբ տհաճ տեղեկությունը հաստատելու փոխարեն այն հրաժարվում են մեկնաբանել:

Հակառակ դեպքում մեր ԱԳՆ-ն պետք է հերքեր այդ տեղեկությունները, ասեր՝ էս ի՞նչ եք ասում, ի՞նչ մասնավոր, ի՞նչ բան, մենք ինքնիշխան երկիր ենք, մենք պիտի վերահսկենք միջանցքը:

Ո՞նց անենք, մի հատ էլ Բաքվին հարցնենք սրա մասին: Թերևս, իրենք էլ չեն մեկնաբանի: Կթողնեն մեզ վրա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   440 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ