...

Մեր հեղեղն ուրիշ է

Մեր հեղեղն ուրիշ է

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X միկրոբլոգում գրել է. «Հայաստանի կառավարությունը 50 հազար եվրո է հատկացրել Սլովենիային՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար»:

«ՉԻ». Այսինքն՝ փողը Հայաստանում գյոլ է տվել, արդեն ԵՄ անդամ երկրին ենք օգնում:

Հա, գիտենք, ասելու են՝ սիմվոլիկ գումար է, բայց այդ գումարը տալուց մոռացե՞լ եք, որ Հայաստանում էլ է հեղեղ: Նկատի ունենք տասնյակ հազարավոր արցախցի փախստականների հեղեղը: Իրենց հարցերը լուծել, վերջացրել եք, հիմա էլ անցել եք Սլովենիայի՞ն:

Այդ գումարով, ի դեպ, կարելի էր անօթևան ընտանիքներից մեկի համար բնակարան գնել: Սլովենացիները հաստատ դեմ չէին լինի, ոչ էլ մուննաթ կգային, թե ինչի իրենց փող չենք տալիս: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   399 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ