ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:
«ՉԻ». Էս մեզ հիշեցրեց «Կարգին հաղորդման» էն սերիան, որ ասում է. «Փաստորեն, ի՞նչ է ստացվում, այ ախպեր, քեզ տուգանելու փոխարեն ինձ տուգանեցի՞ն»:
Ազատ գյուղում ողբերգություն է տեղի ունեցել, 15 զինվոր է զոհվել, հանրությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել բանակի ղեկավարներին՝ սկսած նախարարից:
Փաստորեն, ի՞նչ է ստացվում, այ ընկերներ ջան. գործող նախարարին պատասխանատվության ենթարկելու փոխարեն նախկին նախարարի՞ն են պատասխանատվության ենթարկում:
Էդ սերիայում պատասխանում են. «Բա որ ասում եմ, արա, անասուն երկիր է, անասուն երկիր»: