...

Որ մին գրի, ջարդի հազար

Որ մին գրի, ջարդի հազար

Քաղաքագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամի իր ալիքում գրել է. «Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը որևէ պատմական լեգիտիմ հիմք չունի հավակնելու նույնիսկ իր մայրաքաղաք Բաքվին, ուստի Հայաստանի, Արցախի կամ Նախիջևանի հանդեպ բոլոր հավակնությունների համար պատմական լեգիտիմություն ապահովելու թշնամական հռետորաբանությունը բարբաջանք է և ոչ ավելին»։

«ՉԻ». Սովորեք: Այ, քաղաքագետը սենց պիտի լինի: Իսկական քաղաքագետը, հայրենասեր... մի ստատուսով Բաքվի մեյիդը փռեց, Ադրբեջանն ու Նախիջևանը հողին հավասարեցրեց:

Ու իմացած եղեք, որ ամեն մի նման ստատուս չեզոքացնում է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կողմից պետությունների սուբյեկտայնության մասին բոլոր կանոնները, ֆիքստուլ դրույթները:

Ժամանակն է, որ բանակում ստեղծվի նաև ստատուսչիների զինվորական ստորաբաժանում, որի փառապանծ զինվորները ամեն օր ստատուսների մի համազարկով ավելի շատ վնաս կհասցնեն հակառակորդին, քան տանկային մի գումարտակը կամ ԱԹՍ-ների 10 համակարգերը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2521 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ