...

Վանեցյանը փող կվերցնի՞ Սորոսից

Վանեցյանը փող կվերցնի՞ Սորոսից

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրեր առաջ արդարադատության նախարարության պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել։

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հիմնադիրներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։ Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել քաղհասարակության կայացմանը»։

«ՉԻ». Սա իսկապես ֆանտաստիկ նորություն է: Հատուկ ծառայության նախկին ղեկավարը հիմնադրամ է ստեղծում, որն աջակցելու է քաղհասարակության կայացմանը: Այլևս ոչ ոք չի կարող պնդել, թե բան չի փոխվել: Անգամ ԱԱԾ գեներալն է փոխվել և կյանքի նոր փիլիսոփայություն որդեգրել: Ամբողջ կյանքը պայքարեց քաղհասարակության դեմ, պարտվեց և որոշեց անցնել հաղթողների կողմը:

Մնում է բոլոր կրոնափոխների պես ֆանատիկ էնտուզիազմ չդրսևորի: Ասենք՝ պահանջի, որ ԱԱԾ-ն գաղտնազերծի բոլոր գործակալների անունները և հասցեները: Չպահանջի, որ ԱԱԾ նախկին և ներկա ղեկավարները բացահայտեն, թե ինչպես են աշխատել միայն պետական համակարգում, բայց հարստացել հաջողակ գործարարի պես: 

Հուսով ենք, որ նաև պատիվ կունենա և հիմնադրամի միջոցների համալրման գործին չի ներգրավի օտար պետությունների ռեզիդենտներին: Ասենք՝ Ռամզան Կադիրովին, որովհետև նրա հեղինակությունը Հայաստանում առավել չէ, քան Սորոսինը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1682 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ