...

Ոսկանյանն էլ է համոզվել Վանեցյանի անլրջության մեջ

Ոսկանյանն էլ է համոզվել Վանեցյանի անլրջության մեջ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը հերքում է տեղեկությունները, որ նա հանդիսանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հիմնադրված «Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Այս մասին նա նշել է Factor.am-ի հետ զրույցում, երբ լրատվամիջոցը հետաքրքրվել է, թե ինչ փուլում են գտնվում հիմնադրամի աշխատանքները:

«Դա ապատեղեկատվություն է, ես որևէ կապ չունեմ: Կարծեմ Իրանում էի, երբ ինձ ասացին, որ նման հրապարակում է եղել: Որևէ արձագանք չեմ տվել, որովհետև անիմաստ եմ համարում արձագանքելը»,- նշել է Ոսկանյանը:

«ՉԻ». Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ ԱԱԾ նախկին տնօրենի լրջության մասին: Նա մի քանի ամիս ընկած մարդ էր հավաքագրում իր ստեղծվելիք «Հայրենիք» հիմնադրամի համար: Անհրաժեշտ էին մեկ-երկու հոգի, որ դառնային քաղաքական հավակնություններով այդ կազմակերպության դեմքը: Բայց կար նախապայման. պետք էին այնպիսի գործիչներ, որոնք շատ չասոցացվեին նախկին ռեժիմի հետ:

2019 թվականի նոյեմբերի վերջին հայտարարվեց, որ Վանեցյանը վերջապես ստեղծել է այդ միավորումը, և նրա դեմքերից է Վարդան Ոսկանյանը: Երկու ամիս անց Ոսկանյանը հայտարարում է, որ ինքը կապ չունի այդ կազմակերպության հետ:

Այստեղ կա երկու տարբերակ:

Առաջին. Վանեցյանն ավանտյուրիստ է և առանց մարդկանց գիտության, շահագործում է նրանց անունները:

Երկրորդ. Վարդան Ոսկանյանը սկզբում տվել է իր համաձայնությունը, բայց հետո ավելի մոտիկից շփվելով ԱԱԾ նախկին տնօրենի հետ և տեսնելով հասարակության կարծիքը նրա մասին՝ որոշել է հեռու մնալ Վանեցյանի արկածախնդրությունից:

Ամեն դեպքում, Ոսկանյանը պետք է պարզաբանի՝ մշտապես լինելով մամուլի ուշադրության կենտրոնում, լինելով սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր, ինչո՞ւ է միայն երկու ամիս անց հերքում իր անձի հետ կապված շահարկումները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1826 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ