...

Օրբելյանը վաղուց պետք է հեռացված լիներ Քոչարյանի գործից

Օրբելյանը վաղուց պետք է հեռացված լիներ Քոչարյանի գործից

«Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ Սասուն Խաչատրյանը շարունակում է պաշտոնավարել՝ հանցագործությունները, խախտումները շարունակելով»,- դատարանում հայտարարել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

«ՉԻ». Քոչարյանն ունի փաստաբանների մի ամբողջ դասակ, և Օրբելյանը վերջին մարդն է այդ խմբից, որն իրավունք ունի խոսել խախտումներից: Հաստատված փաստ է՝ Օրբելյանը մի քանի տասնյակ անգամ, առանց փաստաթղթային հաշվառման մտել է ՍԴ նախագահի մոտ այն ժամանակահատվածում, երբ Հրայր Թովմասյանի կանտորան վարույթ էր ընդունել Օրբելյանի վստահորդի գործը:

Այդպիսի բացահայտումից հետո, Օրբելյանը պետք է հրաժարվեր փաստաբանական ծառայություններ մատուցելուց:

Բայց քանի որ իրավապահ համակարգը գործում է ավելի դանդաղ, քան հայտնի կենդանին, իսկ փաստաբանական պալատը զբաղված է ստամբուլյան կոնվենցիայի դեմ անհասկանալի պայքարով, Օրբելյանը շարունակում է ելույթներ ունենալ և խոսել օրենքի խախտումներից: 

Իրավապահ համակարգի նախկին ռեժիմի հանցագործությունների վերհանման համատեքստում, ամենանշանակալի արդյունքներն արձանագրել է ՀՔԾ-ն: Եվ դրանով է պայմանավորված նախկինների սպասարկուների մշտական գրոհը ՀՔԾ-ի և նրա ղեկավարի հանդեպ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2594 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ