...

Օրինավոր քոչարյանականը այսպիսին է լինում

Օրինավոր քոչարյանականը այսպիսին է լինում

Ռոբերտ Քոչարյանի համախոհ Նարեկ Մանթաշյանը՝ անդրադառնալով 17 քաղաքական ուժերի հետագա գործողություններին, հայտարարել է. «Կարծում եմ՝ առաջիկայում շատ ավելի հուժկու, ավելի հզոր միջոցառումներ կլինեն: Սրան խանգարեցին նաև տոնական օրերը: Դավաճանի դեմ ցանկացած միջոցառում ընդունելի է ինձ համար՝ անկախ այդ ճանապարհների սահմանադրական կամ հակասահմանադրական լինելուց»:

«ՉԻ». Այ, էս ուրիշ բան: Թե չէ դրել եք, օրենքով շարժվել, սահմանադրական քայլեր անել, եսիմինչ: Քոչարյանական ուժերը այդ ե՞րբ են օրենքի տառով առաջնորդվել կամ Սահմանադրություն հարգել, որ հիմա անեն: 

Եթե պետք է իշխանություն զավթել, կարելի է թքել Սահմանադրության վրա, քանի որ ԺԵԿ-ի թուղթը սրանց համար ավելի զորեղ փաստաթուղթ է: Երբ պետք է իշխանություն պահել, սահմանադրության վախտը չի, կարելի է բանակ հանել ժողովրդի դեմ, կրակել, սպանել:

Այնպես որ, երբ իշխանություն զավթելու հարց կա, ուրեմն իմացեք, որ դրա համար ցանկացած միջոցառում ընդունելի է քոչարյանականների համար՝ անկախ այդ ճանապարհների սահմանադրական կամ հակասահմանադրական լինելուց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1087 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ