...

Այս աղբակույտո՞վ եք հայրենիք փրկելու

Այս աղբակույտո՞վ եք հայրենիք փրկելու

Կառավարության մամլո խոսնակը տեսանյութ է հրապարակել, թե ովքեր են նոյեմբերի 9-ի գիշերը հարձակվել կառավարության շենքի վրա, ներխուժել այնտեղ և ավիրածություններ արել: Նրանց թվում են եղել նախկին հանրապետական, գործող քոչարյանական, Ժող ինստիտուտի ուսխորհրդի նախկին նախագահ Սերգեյ Խառատյանը, ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանի փեսա, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, Գագիկ Ծառուկյանի փեսա, ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանը, ՀՊՏՀ ուսխորհրդի նախկին նախագահ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ղեկավարներից Նարեկ Մանթաշյանը, ԲՀԿ երիտթևի ղեկավար Աշոտ Անդրեասյանը, ՀՊՏՀ ուսխորհրդի նախկին նախագահ, Ռոբերտ Քոչարյանի հավաքների կազմակերպիչ Հովհաննես Հարությունյանը:

«ՉԻ». Փաստորեն, այնքան էլ պատահական չի եղել այդ հարձակումը: Ավելի կոնկրետ. հստակ պլանավորված գործողություն է իրականացվել: Հիմնական դերակատարների առկայությունն էլ այդ վանդալիզմում հիմք է տալիս ենթադրելու, թե ովքեր են եղել դրա կազմակերպիչները:

Ու այս աղբակույտով սրանք իշխանափոխության հա՞յտ են ներկայացնում: Էս ավազակներո՞վ են հայրենիքը փրկելու: Բա որ սրանք իրենց ընդդիմություն հալով են այսպիսի գործողություններ իրականացնում, դժվար է պատկերացնել, թե իշխանության գալու դեպքում ինչ կանեն: 

Այսինքն, մյուս կողմից՝ այնքան էլ դժվար չէ պատկերացնել: Էս գյադեքի ու սրանց տերերի արածները 20 տարի աչքներիս առաջ է եղել: Տեսել ենք: Սրանց մի մասը հայտնի է ընտրողներ ծեծելով, ուսանողներին ու լրագրողներին հենց համալսարանի շենքի տարածքում հարվածելով ու ամենավերջին հայհոյանքներ տալով: 

Իմիջիայլոց, կառավարության շենքի վրա այս հարձակումը մեզ հիշեցրեց 2008թ. մարտի 1-ին Մաշտոցի պողոտայում մի շարք խանութների և առևտրի կենտրոնի ջարդուխուրդ անելը: Ձեռագիրը նույնն է: 

Հ.Գ. Եթե Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, թե անհրաժեշտության դեպքում արյուն հեղելով էլ կգան իշխանության, ապա կառավարության շենքի վրա հարձակումը դրա նախերգանքն է:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ