...

Խեղճ Ծառուկյան

Խեղճ Ծառուկյան

ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, թիմակիցներ, ընկերներ, այօրվանից վայր եմ դնում «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության Երիտասարդների Միության նախագահի պարտականությունները և դադարեցնում եմ կուսակցական անդամակցությունս։

Այլևս չեմ հանդիսանում նաև ԲՀԿ Քաղաքական խորհրդի անդամ։

Ես ունեմ սկզբունքներ, որոնց երբեք չեմ դավաճանի։

Հայրենիքը թանկ է ամեն ինչից, իսկ անգործությամբ դու վաճառում ես Հայրենիքդ թուրքին։

Առա՛նց թու՛րքի ՀԱՅԱՍՏԱ՛Ն»:

«ՉԻ». Էս ջահելի գրածից ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը Հայրենիքը վաճառում էր թուրքին, թեկուզ՝ անգործությամբ: Կամ էլ չէր նպաստում առանց թուրքի ՀԱՅԱՍՏԱՆ կառուցելու սուրբ գործընթացին: 

Ու ինքը, քանի որ լիքը սկզբունքներ ունի, էլ չի դիմացել պրն Ծառուկյանի հայրենադավ, ազգադավ, թուրքամետ գործունեությանը և որոշել է հայտնվել այն ճամբարում, որտեղ հավերժ թևածում է «թյորքը մնըմ ա թյորք» կարգախոսը:

Ծառուկյանի օրն էլ օր չի: Եկեղեցին այնտեղից է իրեն անիծում, իր երբեմնի ֆանատը այստեղից է հարվածում... վայ, որ հիշում ենք, թե այս Աշոտը ոնց էր Ծառուկյանի համար սիրտ ու հոգի տալիս, ոնց էր սոցցանցերում ոչնչացնում հակառակորդների կրակակետերը, ուղղակի հալվում էր առաջնորդի համար.... 

Մենք մի անգամ պինդ գլխով այս ջահելի մասին գրել էինք, որ պետք է ուշադրություն դարձնել, սա իր կոմերիտական ջիղով հեռուն կգնա... Տեսնո՞ւմ եք, թե այդ հեռուն որքան մոտեցավ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4947 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ